ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ



Ածական և թվական 















Գոյական 

Առաջին շտեմարան 





















Երկրորդ Շտեմարան 





Երրորդ շտեմարան 









Չորրորդ շտեմարան 













«Անուշ»
Անուշը Սարոյի հետ փախչում է սարերը, հետո վերադառնում է հոր տուն:
Մոսին հետապնդում ու սպանում է Սարոյին:
Անուշը խելագարվում է և ինքնասպան է լինում՝ նետվելով Դեբեդի ալիքների մեջ:
«Անուշ»
Ու մարդասպանը դուրս եկավ ձորից,
Դեմքը այլայլված, քայլվածքը մոլոր.
Սարսափ է կաթում արնոտ աչքերից,
Եվ կերպարանքը փոխված է բոլոր:   Մոսիի նկարագիրը

«Անուշ»-ում բազմամարդ տեսարաններ են.
Սարոյի մոր ողբը
Համբարձման տոնը և վիճակ հանելը
Սարոյի և Մոսիի կոխ բռնելը
Անուշի խելագարությունը բազմամարդ տեսարան չէ:

«Անուշ»
Անմուրազ մեռած սիրահարների
Աստղերը թռած իրար են գալիս,
Գալիս, կարոտով մի հեղ համբուրվում
Աշխարհից հեռու, լազուր կամարում:

Անցվոր ախպերը խորհուրդ է տալիս.
Թե լալիս ես՝ վարդ ես ուզում՝
Մայիս կգա, մի քիչ կաց,
Թե լալիս ես՝ յարդ ես ուզում,
Ախ նա գնաց, նա գնաց…

«Անուշ» նախերգանք.
Ու նրանց հետ՝ ցող արցունքով
Լցված սըրտերն ու աչեր՝
Սարի ծաղկունք տըխուր սյուքով
Հառաչեցին էն գիշեր:

Կանչում էին հրաշալի
Հնչյուններով դյութական,
Ու հենց շողաց ցոլքն արևի,
Անտես, անհետ չքացան:

Էն վեհ վայրկյանին չըքնաղ գիշերի՝
Երկընքի անհուն, հեռու խորքերից.
Անմուրազ մեռած սիրահարների
Աստղերը թըռած իրար են գալիս
Գալիս՝ կարոտով մի հեղ համբուրվում
Աշխարհքից հեռոը, լազուր կամարում:  «Անուշ»

«Անուշ»
Դեպի ձորը փախչող Սարոյի և նրան հետապնդող Մոսիի            մասին գյուղացիներին պատմում է մի ծերունի:
Անցվոր ախպերը Անուշին խորհուրդ է տալիս առաջնորդվել աշխարհի կարգով և նոր սեր անել:
Դեբեդի ափին գտնվող մենակ շիրիմի շուրջ Անուշը լաց ու ողբ է անում և գետը կանչում է անբախտ Անուշին:
Մոսին և հայրը չեն հետապնդում ու սպանում Սարոյին:


«Թմբկաբերդի առումը»
Բաց արավ ցերեկն իր աչքը պայծառ,
Աշխարհքի վըրա, Ջավախքի վըրա,
Ավերակ բերդին, սև ամպի նըման,
Ծուխն ու թըշնամին չոքել են ահա:

«Թմբկաբերդի առումը» պոեմում Թաթուլի երազը. Վիշապօձը փաթաթվել է բերդին:

«Թմբկաբերդի առումը»
Շահը Թմուկ բերդը գրավում է Թաթուլի կնոջ մատնությամբ:
Շահին հավատացնում են, որ Թմկա տիրուհու սրտին տիրելու դեպքում Թաթուլը անզոր կլինի նրա առաջ:
Թմկա տիրուհին հարբեցնում է թաթուլին և նրա հաղթական զորքին ու թշնամու առաջ բացում բրդի դռները:

«Թմբկաբերդի առումը»
Գործն է անմահ, լավ իմացեք
Որ խոսվում է դարեդար
Երնեկ նևան , որ իր գործով
ԿԱպրի անվերջ, անդադար
Չարն էլ է միշտ ապրում անմեռ
Անեծք նըրա չար գործին
Որդիդ լինի, թե հերն ու մեր
Թե մուրազով սիրած կին:
Մենք ամենքս հյուր ենք կյանքում
Մեր ծննդյան փուչ օրից
Հերթով գալիս անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից
Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ:
Մահը մերն է, մենք մահինը
Մարդու գործն է միշտ անմահ:
Էսպես է ասել հընուց էդ մասին
Ֆարսի բյուլբյուլը, անմահ Ֆիրդուսին.
Ինչը կըհաղթի կյանքում հերոսին,
Թե չըլինին
Կինն ու գինին: «Թմբկաբերդի առումը»


«Փարվանա»
Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր,
Չի երևում ձիավոր:

«Փարվանա» բալադի դեպքերը կատարվում են. Ջավախքում

«Փարվանա» հիմնական գաղափար. Հավերժական սիրո ձգտումը

Էսպես անցան շատ տարիներ
Տխուր աղջիկն արքայի
Նայեց, Նայեց սարերն ի վեր
Ճամփաներին ամայի
Հույսը հատավ.. Ու լաց եղավ
Էնքան արավ լաց ու կոծ
Որ լիճ կապեց արտասուքը
Ծածկեց քաղաքն ու ամրոց:
Ու էն վըճիտ ջըրերի տակ
Ցույց են տալի մինչ էսօր
Ծեր արքայի ճերմակ ամրոցն
Ու շենքերը փառավոր:

Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր,
Մեջք մեջքի տըված կանգնել են վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ: «Փարվանա»


«Քաջ Նազարը» հեքիաթ է:
«Քաջ Նազարը» ավարտվում է. Մինչև այսօր էլ Քաջ Նազարը քեֆ է անում ու ծիծաղում աշխարհի վրա:
Մասնակցում է հարսանիքի ու շարժում հարսանքավորների հետաքրքությունը:
Պատերազմից հետո հաղթանակը վերագրվում է Նազարին:
Նազարի կինը՝ Ուստիանը, վախկոտ ամուսնուն դուրս է հանում տնից և ստիպում ամբողջ գիշերը դրսում անցկացնել:
Նազարը իր կատարած քաջագործության՝ ճանճեր սպանելու մասին հայտնում է իրենց գյուղապետին, ով հանձնարարում է տերտերին այդ մասին գրել փալասի մի կտորի վրա:
Պատերազմի դաշտում Նազարը մի ծառ է տեղահան անում ու թշնամուն ջարդելուց հետո ամբողջ ավարը բաժանում ժողովրդին:

Հ.Թումանյանի «Հոգեհանգիստը» պոեմ չէ:
«Փարվանան» բալադ է, «Անուշը», «Թմբկաբերդի առումը» պոեմներ են:


«Հայոց լեռներում»

Ու մեր քարավանը շըփոթ, սոսկահար
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում
Սուգի լեռներում:

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե երբ կբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում:

Գոյականի հոգնակի թիվը

 Եր վերջավորություն ստանում են միավանկ բառերը, սակայն որոշ միավանկ բառեր ստանում են Ներ վերջավորություն: դրանք այն բառերն են, որոնք գրաբարում վերջացել են ն-ով: Որոշ բազմավանկ բառեր ստանում են եր վերջավորություն, քանի որ դրանց երկրորդ արմատը միավանկ բառ է: Սա այն դեպքում, եթե այդ միավանկ բառը չի փոխել իր իմաստը: 
Ներ վերջավորություն ստանում են բազմավանկ բառերը: 
Եթե վանկերից մեկը գաղտնի է և դա վերջին վանկն է, հոգնակին կազմվում է եր վերջավորությամբ: 














Գրականություն


Գրիգոր Նարեկացի
Գր. Նարեկացու տաղերը.
«Մեղեդի ծննդյան», «Տաղ Վարդավառի», «Տաղ Հարության»
«Մեղեդի ծննդյան»
Աչքն ծով ի ծով ծիծաղախիտ
Ծաւալանայր յառաւօտուն,
Երկու փայլակնաձև արեգական նման,
Շողն ի ժմին իջեալ յառաւօտէ լոյս:
Գր.Նարեկացի «Մատյան ողբերգության» պատկանում է պոեմի քնարական տեսակին:
Բանաստեղծը հանդես է գալիս որպես համայն մարդկության ներկայացուցիչ, որն իր վրա է վերցրել բոլորի մեղքերը:
Տարբեր գլուխներում առաջ է քաշվում մեղքերից մաքրվելու, ապաշխարհելու գաղափարը:
Որքան շատ են թվարկվում մարդկային մեղքերը, այնքան խորանում են հոգու տառապանքն ու ողբերգությունը:
Նարեկացին առաջինը կիրառել է հանգը:
Գր.Նարեկացին հավատում է ապաշխարհությամբ մարդու մաքրագործմանը:
«Տաղ Վարդավառի»
Գոհար վարդն վառ առեալ ի վեհից վարսիցն արփենից:

Ի վեր ի վերայ վարսից ծավալէր ծաղիկ ծովային:

Ի համատարած ծովէն պղպջէր գոյնն այն ծաղկին,

Երփին երփնունակ ծաղկին շողշողէր պտուղն ի ճղին:

Միստիցիզմը Գր.Նարեկացու ստեղծագործություններում աստվածային կատարելության հասնելու և ձուլվելու ձգտումն է: 
Գր. Նարեկացի «Մատյան ողբերգության»
Մի՛ գլորիր ինձ, երբ ընկած եմ ես

Եվ մի՛ կործանիր անօգ գայթածիս,

Աստանդականիս մի՛ վանիր դարձյալ

Եվ մի՛ հալածիր տարագրվածիս,

Անկար հիվանդիս մի՛ մահացրու,

Մի՛ ծանբաբեռնիր թույլ ու տկարիս.

Մի՛ ավելացրու ծանր անուրներ թիկունքիս կարկամ,

Դառն հեծեծանքիս՝ նորանոր ողբեր:

Մի՛ բազմապատկիր ցավն իմ հեծության

Եվ մի՛ խոցոտիր վիրավորվածիս,

Մի՛ դատապարտիր արդեն պատժվածիս,

Բազմաչարչարիս մի՛ տանջիր նորեն:

«Տաղ Վարդավառի»
Գոհար վարդն վառ առեալ

ի վեհից վարսիցն արփենից:

Ի վեր ի վերայ վարսից

ծավալէր ծաղիկ ծովային:


Ֆրիկ
Ֆրիկի մասին կենսագրական տեղեկություններ են հայտնի հեղինակի բանաստեղծություններից:
Հայ քնարերգության մեջ սկզբնավորել է անձնական բանաստեղծությունը:
Հայ քնարերգության մեջ սոցիալական ուղղության սկզբնավորողն է:
Իր բանաստեղծություններում Ֆրիկը ազգային բողոքը միահյուսել է սոցիալական անարդարությունների դեմ ուղղված գանգատին:
Ֆրիկը մեղադրելով ֆալաքին, նրան կոչում է ծուռ դատավոր: 
Ֆրիկի ստեղծագործել է միջին հայերենով:
Ֆրիկ. «Երբ կու ծաղկին միտքս ու հոգիս. Լեզուս իմ յանց պտուղ կու տայ»:
Ֆրիկ. «Ընդդեմ ֆալաքին եւ վասն բախտի»
Է՛յ Չարխ, ըզվատին տունըն կու ծեփես ոսկով դու բոլոր,

Զաղէկն ի յերկիր ի վար վըտարես, որ ժողվէ կըտոր,

Զայն, որ խոզարած չվայլէ, կու զուգես ահեղ ձիաւոր,

Եւ ըզղորդ մարդկանց զտունըն կու քակես առանց բահաւոր:


Նահապետ Քուչակ

Քուչակյան հայրենները տասնհինգվանկանի բանաստեղծական չափով, հիմնակնաում քառատող բանաստեղծություններ են՝ յոթվանկանի և ութվանկանի կիսատողերի բաժանումով:
 Ն.Քուչակը ապրել  ստեղծագործել է 16-րդ դարում:
 Ն.Քուչակի ստեղծագործությունները.  «Եկին ու խապար բերին», «Աղուոր, քեզ բան մի կասեմ», «Երեկ ցորեկով բարով»
 «Աղուոր, քեզ բան մի կասեմ» կառուցված է երկխոսության ձևով:
 «Ժամ-ժամ զիմ ղարիպիւնս» հայրենում հեղինակը իրեն համեմատում է ջրի, նետի, աղեղի հետ:
 Կելնեմ, կու գնամ, մանկտիք հայրենում հարկադրաբար պանդխտության մեկնողը իր սիրած կնոջ մասին ասում է «Վարդն՝ ձեզ, զտէրն յիշեցէք»:
 Երբ սերն ի յաշխարս եկավ, եկավ իմ սիրտս բնակեցավ.
Հապա յիմ սրտես ի դուրս` յերկրէ յերկիր թափեցավ.

Եկավ ի գլուխս ելավ, ի ըղեղս ելավ թառեցավ:

Աչիցս արտասուք ուզեց, նա արյուն ի վար վաթեցավ:


Երբ զիս ի քենէ զատեն, քան զմեռնելն այլ ճար չի լինի:

Քանի՛ ու քանի՛ ասեմ. “Զիմ եարին կապան կարեցէք.
Արեւն իւր երե՛սք արէք, զլուսընկան աստառ ձեւեցեք.

Թուխ ամպն այլ բամպակ արէք ւի ծաւեն դերձան քաշեցէք.

Աստղերն այլ կոճակ արէք, զիս ի ներս ողկիկ շարեցէք”:


Մխիթար Գոշ
Մ.Գոշը ծնվել է Գանձակում 12-րդ դարի առաջին քառորդին:
Մխիթար Գոշի առակներում առանցքայինը կենտրոնացված միապետության գաղափարն է, հպատակների հնազանդ պետության գլուխ կանգնած թագավորին, տիրոջ և հպատակների փոխհարաբերությունների խնդիրը:
Մխիթար Գոշի նշանավոր աշխատանքը «Դատաստանագիրքն» է:
 Մ.Գոշի առակներ.
«Բամբակենին և Սոսին»  - Քննադատվում են արտաքինով գեղեցիկ, բայց հասարակության համար անպիտան ու փուչ մարդիկ:
«Աստղերը և Լուսինը» - Երբեմն մարդիկ գերագնահատում են իրենց կարողությունները և ուժը՝ հաշվի չառնելով սեփական հնարավորությունները:
«Ոսկին և ցորենը» - Բարձր է դասվում հողագործի տքնաջան աշխատանքը, առանց որի աշխարհը չի կարող լիանալ:
«Արջ և մրջյուն»  - Միասնական ջանքերով կարելի է հաղթել հզորին:
 Վարդան Այգեկցի
 Վարդան Այգեկցին հայ գրականության մեջ սկզբնավորել է առակավոր ճառի տեսակը:
Առակների մի մասը Վ. Այգեկցին ինքն է հորինել:
Որոշ առակներ վերցրել է հայ ժողովրդական բանահյուսությունից:
Մխիթար Գոշն ու Վարդան Այգեկցին օգտվել են ոչ միայն հայկական նյութից, այլև Եզոպոսի առակներից:
 «Այրի կինն ու իշխանը»
«Քո հայրը վատ մարդ էր. Ես անիծեցի, և նա մեռավ: Դու նստեցիր նրա տեղը՝ ավելի խիստ չար: Եվ այժմ ես վախենում եմ, որ մեռնես, և քո որդին քեզանից ավելի չար լինի»:
«Իմաստուն զինվորը»
«Ո´վ դժբախտ, ուր ես գնում, չէ որ քեզ անմիջապես կսպասեն, քանի որ փախչել չես կարող»:
 «Եզը և ձին»
«Ամբողջ աշխարհի բարեկեցությունն եմ ես, որովհետև ես եմ վաստակում, չարչարվում ու հոգնում, և ապա դու և քո թագավորն ուտում եք: Եթե ես չվաստակեմ, դու և քո թագավորն իսկույն կմեռնենք»:
Վարդան Այգեկցու առակները աշխարհաբարի է վերածել Ակսել Բակունցը:



Հայոց լեզու 




Դարձվածքներներ



Երեսի ջուր                               ամոթ, ամոթխածություն, պատկառանք, պատվի զգացու

Կատվի դրախտ                             անիմաստ կյանք

Ձեռքը քարի տակ                          հնարավորություններից զուրկ

Ձայն բարբառո հանապատի         պատասխան չստացած խոսք 

Բախտավոր աստղի տակ ծնվել         մեծ հաջողություն ունենալ

Վերջին մոհիկան                           վերջին ներկայացուցիչ
Ձեռքը փակ                                    ժլատ
Խունկ ծխել                                    ոչ տեղին մեծարել
Ջուրը գցել                                     անօգուտ վատնել
Ձեռքը բռնել                                   արգելել
Հոգու աչքեր                                   ներզգացողություն
Փորում սիրտ չմնալ                       սաստիկ վախենալ
Անձյուն ձմեռ                         խեղճ, անճարակ մարդ
Քրտինքը հողին խառնել                       հողի վրա տքնաջան աշխատել
Ուրիշի երգը երգել                         սեփական կարծիք չունենալ
Բերանը փակ                         գաղտնապահ
Հոգին հանել                                  չարչարել
Իրեն հավաքել                               զգաստանալ
Մարմին առնել                              իրականանալ
Ճակատ առ աճակա                      բացահայտ
Հացի մեջ աղ չլինել                        երախտիքը չգնահատել
Փակ աչքերով                        առանց կշռադատելու
Հին դարմանը քամուն տալ           անցած անախորժ դեպքերը հիշեցնել
Կողի ընկնել                           համառել
Ճանապարհ սովորեցնել                       խորհուրդ տալ
Քամու բերած                         հեշտությամբ ձեռք բերված
Ձեռքերը շփել                         հաջողությունից ուրախանալ
Դարձի գալ                                     ճիշտ ուղու վրա կանգնել
Հետին միտք                           գաղտնի դիտավորություն
Կուրծք ծեծել                         հավատացնել
Թիկունք թիկունքի տալ                        իրար օգնել
Արև ծագել                                     բախտավոր վիճակ ստեղծվել
Արդար յուղի տեղ ընդունել           առանց կասկածելու հավատալ
Պոչ քաշել                                      մի բանից հրաժարվել
Սևը սպիտակ դարձնել                  սուտը որպես ճշմարտություն հաղորդել
Բերանը ջուր առնել                       չխոսել, պապանձվել
Դանակը ոսկորին հասնել             համբերությունը հատնել
Հեգու հետ խաղալ                          մեկին ձեռ առնել
Մինչև կոկորդը թաղված                       մի բանով ամբողջովին զբաղված
Աշխարհով մեկ լինել                    շատ ուրախանալ
Պղտոր ջրում ձուկ որսալ                      խառնաշփոթ վիճակից օգուտ քաղել
Ականջին օղ անել                          միշտ հիշել, մտապահել
Հեքիաթներ պատմել                     ճիշտ չխոսել
Ձեռնոց նետել                         մարտի հրավիրել
Քթից այն կողմ չտեսնել                 անհեռատես, կարճամիտ լինել
Օդով կերակրվել                           սին հույսերով ապրել
Շունը տիրոջը չճանաչել                       կարգուկանոն չլինել
Մազը գերան դարձնել                   չափազանցնել
Գառան մորթի հագնել                   միամիտ ձևանալ
Ծովը տանել՝ ծարավ բերել           խորամանկ լինել
Կոտր ընկնել                          հակառակվել
Ուղտը պոչով կուլ տալ                 գռփող լինել
Օձի կծած                                       չար և անգութ
Խաղաթղթերը խառնել                  ծրագրերը խափանել
Գայլի ստամոքս                             ագահ, ամենակեր
Բերանը յուղոտ պատառ գցել               կշտանալ
Աչքերը խավարել                          կուրանալ
Աչք դնել                                 հավանել
Ականջը գցել                          տեղեկացնել
Ականջը ծանր                                լսողությունը թույլ
Գլուխը լցնել                          սովորեցնել, ուսուցանել
Թևերը փռել                                   պաշտպանել, հովանավորել
Աստծո կրակ                          ցավ, պատիժ, չարաճճի, շարժուն
Մեջք ունենալ                                հովանավոր ունենալ 




Հոմանիշներ
Բառազույգեր



Սեթևեթել  -   պճնվել
Թանկություն  -  սղություն
Երջանկահիշատակ-լուսահոգի
Առվույտ- երեքնուկ
Լայնախոհ-ներհուն
Փառաբանել – գովերգել
Աչալուրջ – ուշադիր
Հյուսն – ատաղձագործ
Մաճկալ – հողագործ
Անջրպետ – պատվար
Փութալ-շտապել
Լսել – անսալ
Հղել – առաքել
Դրվատել – ներբողել
Արևածագ – լուսաբաց
Արյունահեղություն – սպանդ
Նախճիր – եղեռն
Մուճակ- մաշիկ
Փերեզակ – չարչի
Շողոքորթ – կեղծավոր
Աներկյուղ – քաջ
Մարտիրոս – նահատակ
Թիկնեղ – հաղթանդամ
Հնարովի – մտացածին
Սատար – զորավիգ
Փայլփլել – կայծկլտալ
Վերստին – կրկին
Ընձյուղ – ճյուղ
Հուռթի – բերրի
Կույտ – դեզ
Պարծենկոտ – մեծախոս
Սահմռկել – զարհուրել
Տնանկ –անօթևան
Փորձանք – աղետ
Դրոշմել- տպել
Շավիղ – կածան
Բիրտ – դաժան
Օգնել –աջակցել
Շիվ  - ընձյուղ
Լապտեր  - կանթեղ
Գործարար – ձեռներեց
Քողտիկ- խրճիթ
Աղերս – կապ
Ծիր – շրջագիծ
Շող – ճաճանչ


***

Անկար, անճարակ, ապիկար

Մեծանուն, համբավավոր, երևելի

Երկարաբանել, դատարկախոսել, ճամարտակել

Մեծարել, փառաբանել, ջատագովել

Գալարել, փաթաթել, ոլորել
Մանրակրկիտ, հանգամանալից, մանրամասն
Մահակ, դագանակ, գավազան
Բամբասել, պախարակել, պարսավել
Բանել, դատել, աշխատել
Գազազել, կատաղել, մոլեգնել
Կործանել, խորտակել, ոչնչացնել
Մեծարել, փառաբանել, ջատագովել
Ավանդել, հանձնել, տալ
Անհաստատ, խախուտ, անկայուն, խարխուլ
Դժխեմ, անողորմ, ժանտ, վայրագ
Համայն, ամենայն, ամբողջ, բովանդակ
Սերել, ծնվել, ծագել, առաջանալ
Ակնդետ, սևեռուն, անքթիթ, ուշադիր
Կասկածել, տարակուսել,երկբայել, երկմտել
Նիրհել, ննջել, քնել, մրափել
Դժխեմ, անագորույն, ժանտ, դաժան
Նժույգ, հովատակ, երիվար, զամբիկ
Հրապուրել,, դյութել, հմայել, գերել
Բիլ, լուրթ, կապուտակ, մով
Անվայելուչ, անպարկեշտ, լպիրշ, լկտի
Պաղատել, թախանձել, խնդրել, աղաչել
Մերձ, մոտ, կիպ, սերտ
Վարագուրել, քողարկել, թաքցնել, սքողել
Շոգ, ջերմ, տոթ, տաք
Կասկած, վարանում, տարակուսանք
Պաշտել, աստվածացնել, երկրպագել
Պչրել, ծեքծեքել, սեթևեթել
Զավեշտ, ծաղր, հեգնանք
Իջևան, հանգրվան, օթևան
Երկնագույն, խաժ, լուրթ
Երևի, գուցե, թերևս
Նախապես, վաղօրոք, կանխապես 





Հականիշներ

Բառազույգեր




անբասիր- արատավոր

Ապերջանիկ-բախտավոր

Աչառու-անկողմնակալ

Լավ-հոռի

անվարժ-փորձառու

աստիճանաբար-միանգամից

ընդարձակել – կրճատել
Բացահայտ-թաքուն
Խենթ-խելոք
Տկար-վատառողջ
Օրինական-ապօրինի
Մեկնում-վերադարձ
Հոռետես-լավատես
Պարպել-լիզքավորել
Վեհանձն-ստոր
Վհատեցնել-քաջալերել
Գժտվել-հաշտվել
Իրազեկ-անտեղյակ
Զարդարուն-անպաճույճ
Ջրարբի-անջրդի
Պարտավոր-կամավոր
Ծածուկ-բացեիբաց
Խռով-հաշտ
Խոնարհություն-ամբարտավանություն
Անխոհեմ – ողջախոհ
Տնտեսել – շռայլել
Արի – վեհերոտ
Հողորդիչ-մեկուսիչ
Ողորկ- անհարթ
Եկամտաբեր-կորստաբեր
Գիտուն-թերուս
Նոսր-խիտ
Ծածկամիտ-բացբերան
Նշանակալի-չնչին
Օրհնել-բանադրել
Խելամիտ-անկշռադատ
Շնորհալի-տաղանդազուրլ
Աղմկոտ-հանդարտ
Պղծված-սրբագործված
Զարտուղի-օրինակնա
Ապառիկ-կանխիկ
Հանուն-ընդդեմ
Թոշնել-փթթել
Գռեհիկ-բարեկիրթ
Անգո-իրական
Առաքինի – բարոյազուրկ
Առնական-կանացի
Երերուն կայուն անհողդողդ 


Հնչյունաբանություն



Է-ե
Ամենաէական
Ամենաերկար
Այժմեական
Աներկբա
Անէ
Աշտե
Առէջ
Առօրեական
Դողէրոցք
Ելևէջ
Երբևիցե
Ինչևէ
Ինչևիցե
Հնէաբան
Մանրէ
Միջօրե
Որևէ
Պաշտոնեական
Վայրէջք
Վերելք

  
Օ-Ո
Ամանոր
Ամենօրյա
Անոթի
Անողորմ
Անօդ
Անօրեն
Առօրեական
Առօրյա
Արծաթազօծ
Արևազօծ
Բարձրորակ
Բացօթյա
Բնօրրան
Գիշերօթիկ
Երկարօրյա
Զօրուգիշեր
Թիկնօթոց
Հանրօգուտ
Հանոճ
Միջօրե
Միջօրեական



Ը
Այլընտրանք
Անընդհատ
Անընդմեջ
Անընդունակ
Արագընթաց
Զուգընթաց
Ինքնըստինքյան
Խոյընթաց
Խոչընդոտ
Համընթաց
Համընկնել
Մակընթացություն
Մեջընդմեջ
Մերթընդմերթ
Օրըստօրե


  
Ը  չի գրվում

Ակնբախ
Ակնդետ
Ակնթարթ
Անակնկալ
Առնչվել
Լուսնկա
Կորնթարդ
Հետզհետե
Ձկնկիթ
Մթնկա



Բ-Պ-Փ
Անխաբ
Աղբակույտ
Արբշիռ
Բամբ
Գամփռ
Դարպաս
Ծփծփան
Երբևէ
Երբևիցե
Համբակ
Հափշտակել
Հղփանալ
Հպանցիկ
Թափթփուկ
Ճամփորդ
Ճեպընթաց
Ներամփոփ
Խաբկանք
Որբևայրի
Ջրարբի
Սպրդել
Սփրթնել
Շամփուր
Նրբերշիկ
Քրոջորդի



Գ-Կ-Ք
Ամոքիչ 
Աներձագ
Այգեվետ
Գոգնոց
Դասալիք
Եղերերգ
Երախայրիք
Աքցան
Բազմահոգ
Զորահավաք
Գինարբուք
Գիրգ
Թանձրուք
Հեղգ
Խորաքնին
Ծեքծեքուն
Հոգեվարք
Հոգեվիճակ
Ձագար
Ձգան
Ճրագալույց
Ճրագու
Տրտմաշուք
Տքնանք
Սյուք
Ուղղաձիգ
Փողք
Փսփսուք


















Մխիթար Գոշ

Մխիթար Գոշի առակներում առանցքայինը կենտրոնացված միապետության գաղափարն է, հպատակների հնազանդ պետության գլուխ կանգնած թագավորին, տիրոջ և հպատակների փոխհարաբերությունների խնդիրը:
Մխիթար Գոշի նշանավոր աշխատանքը «Դատաստանագիրքն» է:
Մ.Գոշը ծնվել է Գանձակում 12-րդ դարի առաջին քառորդին:

Մ.Գոշի առակներ.
«Բամբակենին և Սոսին»  - Քննադատվում են արտաքինով գեղեցիկ, բայց հասարակության համար անպիտան ու փուչ մարդիկ:
«Աստղերը և Լուսինը» - Երբեմն մարդիկ գերագնահատում են իրենց կարողությունները և ուժը՝ հաշվի չառնելով սեփական հնարավորությունները:
«Ոսկին և ցորենը» - Բարձր է դասվում հողագործի տքնաջան աշխատանքը, առանց որի աշխարհը չի կարող լիանալ:
«Արջ և մրջյուն»  - Միասնական ջանքերով կարելի է հաղթել հզորին:


Վարդան Այգեկցի

Վարդան Այգեկցին հայ գրականության մեջ սկզբնավորել է առակավոր ճառի տեսակը:
Առակների մի մասը Այգեկցին ինքն է հորինել:
Որոշ առակներ վերցրել է հայ ժողովրդական բանահյուսությունից:
Մխիթար Գոշն ու Վարդան Այգեկցին օգտվել են ոչ միայն հայկական նյութից, այլև Եզոպոսի առակներից:

«Այրի կինն ու իշխանը»
«Քո հայրը վատ մարդ էր. Ես անիծեցի, և նա մեռավ: Դու նստեցիր նրա տեղը՝ ավելի խիստ չար: Եվ այժմ ես վախենում եմ, որ մեռնես, և քո որդին քեզանից ավելի չար լինի»:

«Իմաստուն զինվորը»
«Ո´վ դժբախտ, ուր ես գնում, չէ որ քեզ անմիջապես կսպասեն, քանի որ փախչել չես կարող»:

«Եզը և ձին»
«Ամբողջ աշխարհի բարեկեցությունն եմ ես, որովհետև ես եմ վաստակում, չարչարվում ու հոգնում, և ապա դու և քո թագավորն ուտում եք: Եթե ես չվաստակեմ, դու և քո թագավորն իսկույն կմեռնենք»:

Վարդան Այգեկցու առակները աշխարհաբարի է վերածել Ակսել Բակունցը:


Գրիգոր Նարեկացի

Գր. Նարեկացու տաղերը.
«Մեղեդի ծննդյան»
«Տաղ Վարդավառի»
«Տաղ Հարության»

«Մեղեդի ծննդյան»
Աչքն ծով ի ծով ծիծաղախիտ
Ծաւալանայր յառաւօտուն,
Երկու փայլակնաձև արեգական նման,
Շողն ի ժմին իջեալ յառաւօտէ լոյս:

Գր.Նարեկացի «Մատյան ողբերգության» պատկանում է պոեմի քնարական տեսակին:
Բանաստեղծը հանդես է գալիս որպես համայն մարդկության ներկայացուցիչ, որն իր վրա է վերցրել բոլորի մեղքերը:
Տարբեր գլուխներում առաջ է քաշվում մեղքերից մաքրվելու, ապաշխարհելու գաղափարը:
Որքան շատ են թվարկվում մարդկային մեղքերը, այնքան խորանում են հոգու տառապանքն ու ողբերգությունը:
Նարեկացին առաջինը կիրառել է հանգը:
Գր.Նարեկացին հավատում է ապաշխարհությամբ մարդու մաքրագործմանը:

 «Տաղ Վարդավառի»
Գոհար վարդն վառ առեալ ի վեհից վարսիցն արփենից:
Ի վեր ի վերայ վարսից ծավալէր ծաղիկ ծովային:
Ի համատարած ծովէն պղպջէր գոյնն այն ծաղկին,
Երփին երփնունակ ծաղկին շողշողէր պտուղն ի ճղին:

Միստիցիզմը Գր.Նարեկացու ստեղծագործություններում աստվածային կատարելության հասնելու և ձուլվելու ձգտումն է:  

Գր. Նարեկացի «Մատյան ողբերգության»
Մի՛ գլորիր ինձ, երբ ընկած եմ ես
Եվ մի՛ կործանիր անօգ գայթածիս,
Աստանդականիս մի՛ վանիր դարձյալ
Եվ մի՛ հալածիր տարագրվածիս,

Անկար հիվանդիս մի՛ մահացրու,
Մի՛ ծանբաբեռնիր թույլ ու տկարիս.
Մի՛ ավելացրու ծանր անուրներ թիկունքիս կարկամ,
Դառն հեծեծանքիս՝ նորանոր ողբեր:

Մի՛ բազմապատկիր ցավն իմ հեծության
Եվ մի՛ խոցոտիր վիրավորվածիս,
Մի՛ դատապարտիր արդեն պատժվածիս,
Բազմաչարչարիս մի՛ տանջիր նորեն

«Տաղ Վարդավառի»

Գոհար վարդն վառ առեալ
ի վեհից վարսիցն արփենից:
Ի վեր ի վերայ վարսից
ծավալէր ծաղիկ ծովային:
Ֆրիկ
Ֆրիկի մասին կենսագրական տեղեկություններ են հայտնի հեղինակի բանաստեղծություններից:
Հայ քնարերգության մեջ սկզբնավորել է անձնական բանաստեղծությունը:
Հայ քնարերգության մեջ սոցիալական ուղղության սկզբնավորողն է:
Իր բանաստեղծություններում Ֆրիկը ազգային բողոքը միահյուսել է սոցիալական անարդարությունների դեմ ուղղված գանգատին:
Ֆրիկը մեղադրելով ֆալաքին, նրան կոչում է ծուռ դատավոր:  
Ֆրիկի ստեղծագործել է միջին հայերենով:

Ֆրիկ
Երբ կու ծաղկին միտքս ու հոգիս. Լեզուս իմ յանց պտուղ կու տայ։

Ֆրիկ. Ընդդեմ ֆալաքին եւ վասն բախտի
Է՛յ Չարխ, ըզվատին տունըն կու ծեփես ոսկով դու բոլոր,
Զաղէկն ի յերկիր ի վար վըտարես, որ ժողվէ կըտոր,
Զայն, որ խոզարած չ’ վայլէ, կու զուգես ահեղ ձիաւոր,
Եւ ըզղորդ մարդկանց զտունըն կու քակես առանց բահաւոր
:



ՀՈՄԱՆԻՇՆ ԵՎ ՀԱԿԱՆԻՇ

Բառազույգեր

Հոմանիշներ

Սեթևեթել  -   պճնվել

Թանկություն  -  սղություն

Երջանկահիշատակ-լուսահոգի

Առվույտ- երեքնուկ

Լայնախոհ-ներհուն

Հոմանիշների Եռյակներ

Անկար- անճարակ – ապիկար

Մեծանուն-համբավավոր-երևելի

Երկարաբանել-դատարկախոսել-ճամարտակել

Մեծարել-փառաբանել-ջատագովել

Գալարել-փաթաթել-ոլորել

Մանրակրկիտ-հանգամանալից-մանրամասն

Մահակ-դագանակ-գավազան

Բամբասել- պախարակել-պարսավել

Բանել-դատել-աշխատել

Գազազել-կատաղել-մոլեգնել

Կործանել-խորտակել-ոչնչացնել

Մեծարել-փառաբանել-ջատագովել

Ավանդել-հանձնել-տալ


Հականիշներ

անբասիր- արատավոր

Ապերջանիկ-բախտավոր

Աչառու-անկողմնակալ

Լավ-հոռի

անվարժ-փարձառու

աստիճանաբար-միանգամից

ընդարձակել – կրճատել




Խոսքի մշակույթ. կարճաժամկետ առաջադրանք բոլորի համար
1.Շարունակեք Լեոնիդ Ենգիբարյանի տեքստը՝ <<Ցլամարտիկը>>, այնպես արեք, որ ձեր տեքստը լինի գրագետ, ամբողջական, հետաքրքիր.
Աղջիկը սիրում էր տղային։
Գիտեր, որ նա ամենահմուտ ցլամարտիկն է։
Նա բոլորից լավ էր տիրապետում մուլետին, իսկ փայլատակող սուրը կարծես նրա ճկուն ձեռքի շարունակությունը լիներ։ Սակայն չնայած նա ամենաճկունն ու արագաշարժն էր, գեղեցիկն ու անվախը, այդպես էլ հռչակավոր մատադոր չդարձավ։
Մատադոր լինելու համար նրան պակասում էր ամենագլխավորը։
Նրան պակասում էր «համարձակությունը»՝ սպանելու «համարձակությունը»:
Չէր կարող սառնասրտորեն նայել իր դիմաց գտնվող կենդանու աչքերին և իր ճկուն շարժումներով սուրը մխրճել նրա մարմինը՝ հիացնելով այդ դաժան տեսարանին սպասող հանդիսատեսին: Արժանանալ ծափողջույների, հիացական բացականչությունների և հռչակավոր մատադորի տիտղոսին: Փոխարենը, նա ուներ աղջկա սերը, ինչի դիմաց ստիպված չէր խղճին ընդդիմանալ:

2. Կետադրեք, անհատապես բացատրեք, թե ինչու եք այդպես կետադրել.
Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ
Քանի-քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՞նչ են տարել նրանք կյանքից, թե ի՞նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

3, Բառարանից, համացանցային տարբեր էջերից դուրս գրեք հինգ դարձվածք, որոնց երբևէ չէիք հանդիպել, բացատրեք դրանք:
Ավետարանը կարդացված է  - Մեկի հարցը վերջնականապես լուծված է:
Թթու հայրենասեր Իր երկրի միայն հնով հիացող, սեփականը հախուռն մեծարող՝ օտարին միշտ պարսավող մարդ:
Կայենական զորք դավաճանական, դավադրական, ոճրագործ զորք:
Մատաղ չկտրել մեկի հետ չուենալ ընկերանալ, անհաշտ լինել:
Մինչև Երուսաղեմ – շատ հեռու:

4. Բացատրեք դարձվածք հասկացությունը և փորձեք հասկանալ, թե ինչ է տալիս դարձվածքը լեզվին:
Դարձվածքը տարբեր ժողովուրդների մոտ պատմության ընթացքում ձևավորված փորձառության արտահայտությունն է՝ արտահայտված թևավոր խոսքի նման: Այստեղ արտացոլվում են ժողովուրդի անցյալը, սովորությունները, բնություն, մարդկային փոխհարաբերությունները, մի խոսքով ժողովրդի կուտակած իմաստությունը:

5. Բառարանային-դարձվաձքային էքսկուս: Դուրս գրեք հետևյալ բառարանից ձեզ հետաքրքիր թվացող 15 դարձվածք իրենց բացատրություններով, փորձեք հետաքրքիր նյութի, պրեզենտացիայի, նկարի տեսքով ներկայացնել:

1.     Եգիպտական ծառայություն – աշխատանք, չարչարանք:


2.     Գաթեն շներին տալ – ճոխ, շռայլ ապրել:


3.     Դալայ-լամայի ազգական- շատ հեռու ազգական

4.     Թագավորի կյանք քաշել – փառավոր ապրել:

5.     Լամպի շուշա – անպետք, բոլորովին ավելորդ մարդ:

6.     Լապստրակի քացի- աննշան մարդու հասցրած աննշան հարված:

7.     Մագաղաթ դառնալ- դժգունել:

8.     ՊԱռնաս բարձրացնել – արվեստի նյութ դարձնել:

9.     Սառցե պատ- անջրպետ:

10.  Չանագ Քալե պատերազմի չէս  երթար – Ապահով անհոգ եղիր:

11.  Մեկ կողմը պարապ – թերամիտ:

12.  Պարապը լցնել – մի բանի մեջ բավարարություն գտնել:

13.  Պարեղանակը փոխել-խոսքը շուռ տալ:

14.  Պիծակի բույն- ավազակների որջ:

15.  Մի փուչ պոպոք չարժենալ – դատարկ, անպետք անարժեք բան կամ մեկը լինել:







Նարինե Աբգարյանը ժամանակակից ամենահայտնի գրողներից մեկն է: Նրա ստեղծագործությունները՝ «Մանյունյա», «Երկնքից ընկավ երեք խնձոր», «Մարդիկ, որ միշտ ինձ հետ են», «Պատմություն խզբզիկներով» ամենաշատ ընթերցվող գրքերից են: Նրա ստեղծագործությունները իրական են, հերոսներն էլ իրական մարդիկ են՝ տատիկներ, պապիկներ, հայրեր, մայրեր, հարևաններ, բարեկամներ և մեզ շրջապատող և կյանքում հանդիպած ամենատարբեր մարդիկ: Հետաքրքիր են նրանով, որ այդ հերոսներին մենք էլ հանդիպում ենք մեր շրջապատում:
Նարինե Աբգարյանի «Ծնողի ուղին» ևս շատ հետաքրքիր է: Դարձյալ այն պատճառով, որ կարծես մեր կյանքից վերցված դրվագ լինի: Այսինք, մեր ծնողների զգացումների և ապրումների մասին: Ես էլ հաճախ չեմ պատասխանում հեռախոսազանգերի, փորձում ավելի ինքնուրույն լինել: Ծնողների չափից շատ հոգատարությունը երբեմն բեռ է թվում զավակի համար, բայց բոլորն էլ գիտեն, թե ինչքան կարևոր է զավակի ապահովությունն ու անվտանգությունը ծնողի համար:
Այս թեմայով շատ հետաքրքիր է Ռ.Պալասիոյի «Հրաշքը» ստեղծագործությունը, երբ ծնողները մեծ ջանքերի գնով փորձում եմ կյանքում ինքնուրույն դարձնել իրենց առողջական խնդիրներ ունեցող երեխային




Ամռան ընթացքում մի շարք գրքերից կարող եմ առանձնացնել Կուրտ Վոննեգուտի «Կատվի ճոճքը»: Հեղինակը հետաքրքիր ձևով անդրադառնում է ատոմային ռումբի ստեղծմանը: Առհասարակ Կ.Վոննեգուտը ակտիվորեն իր ստեղծագործություններում բարձրացրել է իր ժամանակի մտահոգող հարցեր: Եվ ինչն է շատ հետաքրքրիր այդ մտահոգիչ հարցերը արդիական են նաև ներկայումս


«Կատվի ճոճք» գրքում նա ներկայացրել է գիտնական` դոկտոր Հոնիքերի կերպարը: Նրա հանճարը, որը ծառայեց մի հայտանագործության կատարելու, որը նաև մարդկության կործանման պատճառ կարող էր դառնալ: Խորհրդանշական է նրա այս խոսքերը «եթե գիտնականը չի կարողանում ութամյա երեխային բացատրել, թե ինչով զբաղվում, ուրեմն շառլատան է»: Եվ ինչպես է նա կարողանալու ութ տարեկան երեխային բացատրել, թե ինչ զենք  է նա ստեղծել և ինչ նպատակով: Եվ չէր էլ կարող, որովհետև երբ մեկ այլ գիտնական նշել էր, որ գիտությունը այլևս ճանաչեց մեղսագործությունը, դոկտոր Հոնիքերը ասել էր. «Ինչ ասել է մեղսագործություն»: Վոննեգուտը շատ հետքրքիր է ներկայացրել նրա զավակների կերպարները, որոնք ժառանգել էին նրա վտանգավոր հայտնագործություններից մեկը: Այսինքն, նրանց միջոցով Վոննեգուտը ներկայացնում է մարդկանց, որոնց ձեռքում կարող է այդ զենքը իրական վտանգ ներկայացնել: Ինձ շատ դուր եկավ Վոննեգուտի ստողծագործությունը: 

Դինո Բուցատի: ԱՌՆԵՏՆԵՐԸ
Առնետը անկոչ հյուր է ցանկացած տանը: Պատմվածքում առնետը նենգ, չար, զզվելի, անգործ, ուրիշի ունեցվածքը յուրացնող կերպար է:
Պատմվածքի հերոսը չկարողանալով հաղթահարել վախը՝ ոչինչ չի անում առնետների դեմ և անգամ խաբում է ինքն իրեն՝ ասելով թե ձեղնահարկի աղմուկի պատճառը ոգիներն են: Չնայած կատուները սկզբում կարողանում են հաղթել առնետներին, բայց շուտով նրանք էլ են ծուլանում ու դառնում առնետների զոհը, էլ ավելի խորացնելով ստեղծված անելանելի և անհուս իրավիճակը: Եվ որևէ բան փոխելու համար  «արդեն չափազանց ուշ էր»: Եթե համեմատենք սա մեր իրականության հետ, ապա կարող ենք ասել, որ մեր երկրում անօրինական ճանապարհով հարստացած մարդիկ, կեղծավոր ու դավաճան քաղաքական գործիչները, անարդար վճիռներ կայացնող դատավորները հասցրել էին երկիրը կործանման եզրին, ու թվում էր «արդեն չափազանց ուշ է» որևէ բան փոխելու համար, բայց այդպես չեղավ:  Իմ կարծիքով երբեք էլ չափազանց ուշ չի լինում, թեկուզ եղածից դասեր քաղելու համար:
Տանտիրոջ վախը, անգործությունը, առնետների գոյությունը հանդուրժելը և դրանց դեմ պայքարելու անվճռականությունը պատճառ դարձան, որ առնետները զավթեն տունը և տանտերերին դարձնեն ստրուկներ:
Հոր սևեռուն վախի մասին պատմվածքում խոսում է հերոսի որդին: Նա ասում է, որ հայրը խելքը թռցրել է և վախենում է, թե մի օր առնետները վրեժխնդիր կլինեն նրանից, եթե նրանց դեմ ինչ-որ բան ձեռնարկի ու անգամ թաքուն կերակրում է նրանց: Բայց մեծերը գերադասում են թաքցնել իրենց վախը, լռել ու ձևացնել, թե ոչինչ տեղի չի ունենում:
Անգործությունը հասարակական կյանքում ունենում է տխուր հետևանքներ: Երբ մարդիկ լուռ ու անտարբեր նայում են, թե ինչպես են ուրիշները անարդարության զոհ դառնում, մտածում են, թե դա իրենց չի վերաբերում, ապա սխալվում են, որովհետև վաղ թե ուշ իրենք կամ իրենց բարեկամներն էլ կարող են հայտնվել նմանատիպ իրավիճակներում:
Վախը նախապատմական ժամանակներից մարդուն օգնել է կողմնորոշվել և կենդանի մնալ, բայց կա վախ, որ մարդուն կաշկանդում է, մատնում անգործության ու կործանում: Խավար միջնադարում տիրում էին վախն ու տգիտությունը: Հետագայում էլ քիչ չեն եղել դրանց կողմնակիցները, որովհետև տգետ մարդկանց հեշտ է կառավարել: Կարծում եմ ժամանակակից հայ իրականության մեջ հաղթահարվում է մարդուն ստրուկ դարձնող վախը ու ցրվում մի քանի տասնյակ տարիների թանձր խավարը:

 _______________________________________________


ՇԱՌԼ ԲՈԴԼԵՐ
ԲՈԴԼԵՐՅԱՆ ԽԱՂ
-Ամենից շատ ու՞մ ես սիրում դու, ասա,՝ հանելուկ-մարդ, հո՞րդ, մո՞րդ, քրո՞ջդ, թե՞ եղբորդ:
-Ավելի շատ կամ ավելի քիչ չի կարելի ասել, ամեն մեկին սիրում եմ առանձնահատուկ ու անչափելի սիրով:
-Բարեկամների՞դ:
-Բարեկամներիս սիրում եմ նրանց բարի կամենալու պատրաստակամության համար և միայն բարի կամեցողներին եմ համարում բարեկամներ՝ անկախ ազգակցական կապից:
-Հայրենի՞քդ:
-Հայրենիքս սիրում եմ, բայց վշտանում եմ, որ մեր մայր հողում հերոսներից բացի ծնվել են նաև դավաճաններ, և հայրենիքս ունեցել է շատ թշնամիներ, որոնց պատճառած վերքերն առ այսօր արյունահոսում են:
-Գեղեցի՞կը:
-Գեղեցիկը սիրում եմ իր բոլոր դրսևոևումներով՝ և՛ կյանքում, և՛ արվեստում, բայց սիրում եմ բնության հետ համահունչ ու ներդաշնակ գեղեցկությունը, ոչ թե կեղծն ու արհեստականը:
-Ոսկի՞ն:
-Ոսկին թանկարժեք մետաղ է, որից կարելի է գեղեցիկ զարդեր պատրաստել: Գեղեցիկը ես սիրում եմ, իսկ ոսկու փայլը ինձ չի կուրացնում:
-Հապա ի՞նչն ես սիրում դու, արտասովոր օտարական:
-Սիրում եմ գիշերը, երբ արևի պայծառ լույսից ազատված ամեն ինչ,  խավարի շղարշով պարուրվելով, դառնում է մեղմ ու մոգական:

ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԸ
Դրսից բաց պատուհանին նայողը երբեք չի տեսնի այն, ինչ տեսնում է փակ պատուհանին նայողը:
Չկա ավելի խոր, ավելի խորհրդավոր, ավելի բեղուն, ավելի խավարտչին և ավելի ակնախտիղ բան, քան աշտանակի վրա վառվող մոմով լուսավորված մի պատուհան: Այն, ինչ կարելի է տեսնել արևի լույսով, բնավ այնքան հետաքրքրական չի կարող լինել, որքան այն, որ ապակու ետևում է գտնվում:
Այդ մութ կամ լուսավորված կյանքն է, որ խորշում, եռում է, երազում և տառապում:
Տանիքների ալիքների վրայով տեսնում եմ ես հասակավոր մի կին, որն արդեն խորշոմած է, խեղճ, միշտ մի բանի վրա կռացած և որը երբեք տնից դուրս չի գալիս: Նայելով նրա դեմքին, հագուստին, շարժուձևին՝ այդ աննշան բաներին, ես վերհյուսեցի գրեթե ոչնչից այդ կնոջ պատմությունը, կամ ավելի ճիշտ նրա լեգենդը և երբեմն-երբեմն պատմում եմ ինքս ինձ այդ լեգենդն ու լալիս:
Եթե նրա տեղը մի խեղճ ծերուկ լիներ, ես նույն ձևով նրա պատմությունը պիտի վերհյուսեի:
Եվ ես քուն եմ մտնում հպարտ այն գիտակցությամբ, որ ապրել եմ ու տանջվել մարդկանցով, որոնք նման չեն ինձ:
Գուցե դուք ասեք ինձ՝ «բայց արդյոք դու համոզվա՞ծ ես, որ քո լեգենդը ճշմարտանման է»: Ինձ ի՞նչ փույթ, որ իրականն ինձնից հեռու է, եթե միայն լեգենդն է օգնում, որ ես ապրեմ, զգամ որ ես կամ, զգամ ինքս ինձ:
***
Ինձ հետաքրքրեց Շառլ Բոդլերը թե՛ որպես մարդ-անհատ, թե՛որպես ինքնատիպ ու հետաքրքիր հեղինակ, նաև նրա շատ անկեղծ, երբեմն էլ հակասական վերաբերմունքը մարդկանց և երևույթների հանդեպ:
Իմ ընտրած ստեղծագործության մեջ ինձ շատ հոգեհարազատ մի բան կար. միշտ հետաքրքիր է այն, ինչը մինչև վերջ բացահայտված չէ, կիսով չափ թաքնված է: Ու այն ինչ մեր աչքերի կամ մտքի համար փակ է, թույլ է տալիս, որ ամեն մեկը լրացնի կամ վերականգնի իր երևակայությամբ: Երևակայությամբ ստեղծվածը դառնում է հարազատ, թույլ է տալիս, որ ավելի լավ հասկանանք ինքներս մեզ ու մեզ շրջապատող իրականությունը:
Շառլ Բոդլերը 19-րդ դարի ֆրանսիացի պոետ և քննադատ է, ֆրանսիական և համաշխարհային գրականության դասական:
Ծնվել է Փարիզում: Հայրը՝ Ֆրանսուա Բոդլերը, նկարիչ էր և տղային վաղ տարիքից սեր էր ներարկում արվեստի նկատմամբ՝ թանգարաններ, պատկերասրահներ այցելություններով, իր նկարիչ ընկերների հետ ծանոթացներով: Բայց տղան կորցնում է հորը, երբ դառնում է վեց  տարեկան: Մեկ տարի անց մայրն ամուսնանում է: Շառլի և խորթ հոր հարաբերությունները մշտապես լինում են լարված: Երբ Շառլը դառնում է տասնմեկ տարեկան ընտանիքը տեղափոխվում է Լիոն, որտեղ նա սովորում է գիշերօթիկ դպրոցում, այնուհետև Լիոնի արքայական քոլեջում, իսկ 1836-ին վերադառնալով Փարիզ՝ Ս.Լյուդովիկոսի քոլեջում: Քոլեջից նա հեռացվում է, երբ ավարտելուն մնացել էր մեկ տարի: 1841թ. Բոդլերին ուղարկում են ճանապարհորդության (որպես պատիժ) «վնասակար ազդեցություններից ազատվելու նպատակով»: Մեկ տարի անց ստանում է ստանում է հոր ժառանգությունը տնօրինելու իրավունքը, որը շատ արագ է սկսում սպառել և 1844 դատարանի որոշմամբ ժառանգությունը տնօրինելու իրավունքը տրվում է մորը: Ինքը՝ Շառլը, ամեն ամիս պետք է ստանար համեստ գումար «գրպանի ծախսերի համար»:
 1857թ. լույս է տեսնում նրա «Չարի ծաղիկները» բանաստեղծությունների ժողովածուն: Ժողովածուն այն աստիճան է ցնցում հասարակությանը, որ քննադատները ստիպում են Բոդլերին հեռացնել ժողովածուից վեց առավել անվայելուչ բանաստեղծությունները: Շուտով Բոդլերը սկսում է զբաղվել նաև քննադատությամբ և այստեղ էլ է հասնում մեծ հաջողությունների ու ճանաչման:
1860թ.-ին հրատարակում է «Փարիզյան սպլին» ժողովածուն՝ կազմված արձակ բանաստեղծություններից, մինչ այդ Ֆրանսիայում ոչ մի պոետ չէր անդրադարձել այդ ժանրին: 1864թ.-ին Բոդլերը տեղափոխվում է Բելգիա, որտեղ անցկացնում է երկուսուկես տարի՝ չնայած ձանձրալի թվացող բելգիական կյանքին և վատացող առողջությանը: Գտնվելով Նամյուրի Սեն-Լու տաճարում՝ Բոդլերը կորցնում է գիտակցությունը և ընկնում քարե աստիճանների վրա: Նրան տեղափոխում են Փարիզ, տեղավորում կլինիկայում, որտեղ էլ նա մահանում է:
Բոդլերի բանաստեղծությունների վրա երաժշտություն են գրել Ա.Բ.Կանտոդեան, Կ.Դեբյուսին, Գ.Ֆորեն, Ա. ֆոն Ցելմինսկին, Ա.Բերգը, Կ.Շտոկհաուզենը, Ն.Ռոռեմը, Լ.Անդրիսենը, Ց.Տանեևը, Ա.Գրեչանինովը, Ա.Կրուպնովը, Դ.Տուխմանովը:
Ներկայումս Բոդլերի բանաստեղծությունները շատ հայտնին են և հաճախ են վերահրատարակվում: «Չարի ծաղիկների» վերահրատարակված տարբերակներից մեկի նկարազարդողը դարձել է կոմիկսների նկարիչ Դանիել Խյուլետը:







Լեզվական առաջադրանք
Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր.

Երբ Փարիզում էի մի քանի ընկերներից ամանորը շքեղ ռեստորաններից մեկում միասին դիմավորելու հրավեր ստացա։
Ռեստորանի ընդարձակ դահլիճը փոքր առ փոքր լցվեց հասարակությամբ։ Պճնասեր կայնաք հագնված ամենավերջին նորաձևությամբ պչրանքով սեթևեթում էին ու մանրիկ ծիծաղում։ Նրանց ականջօղերի և մանյակների, ապարանջանների ու մատանիների սուտակներն ու ադամանդները բյուրավոր աստղերի պես փայլփլում էին ակնախտիղ լույսով։
Դահլիճը լուսավորված էր ինը-տասը հսկա ջահերով, որոնք աստղաբույլերի նման շողշողում էին վերևից։
Որոտընդոստ երաժշտությունը թնդաց և տեղ-տեղ սկսեցին պարել զույգերը։ Յուրաքանչյուր սեղանից ճառագայթում էին հնչուն ծիծաղ, քրքիջ ու զվարթ ձայներ։
Ակնդետ նայում էի շուրջս՝ մոտիկն ու հեռուն բոլորի աչքերի մեջ պայծառ ժպիտ կար ու գոհունակություն։ Կարծես այս մարդիկ երբևիցե վիշտ չէին տեսել, որևէ տխուր ժամ չէին ունեցել և հիմա հավաքվել էին այստեղ՝ նույն հավատով ընդունելու եկող տարին։
Սպասավորները զայրույթով դուրս էին քշում սովալլուկ մանուկներին, որ ներս էին խցկվել և կծկվել դռան մոտ։


-      Զարհուրելի բան է աշխարհը, - ասաց ընկերներիցս մեկը, - քանի դեռ աղքատ կա շուրջդ, երջանիկ չես կարող լինել։



Եվրոպայի խորհուրդը և կրթությունը
Արդի կրթական մարտահրավերները


1996 թ. Յունեսկոն առանձնացրեց յոթ գլխավոր խնդիրները, որոնց առնչվում է կրթությունը 21-րդ դարում.
1.   Լարվածությունը համաշխարհայինի և տեղականի միջև
2.   Լարվածությունը համամարդկայինը և անհատականի միջև
3.   Լարվածությունը ավանդականի և ժամանակակիցի միջև
4.   Լարվածությունը հոգևորի և նյութականի միջև
5.   Լարվածությունը երկարաժամկետ և կարճաժամկետ հնարավորությունների միջև
6.   Լարվածությունը մրցակցության և հնարավորությունների հավասարությունների միջև
7.   Լարվածությունը գիտելիքի ընդլայնման և մարդկության այն ընդունելու հնարավորության միջև
Ըստ այդմ, Յունեսկոն առանձնացրել է չորս հիմնասյուներ.
1.Սովորել ապրել միասին:
2.Սովորել իմանալ: 
3. Սովորել կատարել:
4. Սովորել լինել:





Եղիշե Չարենց

Հարդագողի ճամփորդները

Ե.Չարենցն իր ստեղծագործության համար որպես իր, իր ժողովրդի և իր սերնդի շատ մտածողների բարդ ու փորձություններով լի անցած ճանապարհի համար ընտրել է Հարդագողի ճանապարհը կամ Ծիր կաթինը: Ինձ թվում է դրանով դեպի երկինք ու դեպի տիեզերքի իր հայացքը ուղղելով շեշտում է հավերժության գաղափարը և հավիտենական ճշմարտությունը. Շատերն են իրենց կյանքի ընթացքում փնտրում ճշմարտություն, սեր, արդարություն, սակայն այդ ճանապարհին շատ հաճախ հիասթափվում եմ: Շատերը կորցնում են հավատը մարդկության և արդարության նկատմամբ, փակվում են իրենց մեջ, մեկուսանում և կյանքի մեծ մասն անցկացնում խորը հիասթափության մեջ: Շատերը տեսնելով կյանքի անարդարությունները միևնույն է չեն հուսահատվում, շարունակում են մանկական հավատով սպասել, հուսալ, որ անպայման կգտնեն <կապուտաչյա երջանկություն>: Չարենցի ստեղծագործության մեջ կարծես այս բոլոր հույզերն էլ կան և հիասթափություն, և թախիծ, և հույս, և հավատ: Թեև մանկությունը, պատանեկությունն ու երիտասարդությունը միայն ցավ ու տառապանք են տվել: իսկ շրջապատող մարդիկ, որոնք նույնպես ապրել են այդ տառապանքներով լի դարաշրջանում,, սակայն կարծես նրանք կարծրացել են, հարմարվել այդ ամենին և հալածել ու չեն հասկացել նուրբ հոգի ունեցող ու զգայուն մարդկանց, ինչպես բոլոր ժամանակներում եղել են արվետագետները՝ գրողները, նկարիչները և այլն: Կարծես քիչ էին ժամանակի և հայ ժողովրդի դառը ճակատագրի հասցրած հարվածները, դրան ավելացան նաև ժամանակակիցների մարդկային նախանձը, չարակամությունըԻնչպես արդեն նշեցի, ստեղծագործության մեջ հուսահատություն կա և մեծ հույս, որ առջևում դեռ լուսավոր ապագան և երեզանքների իրականացումն է սպասվում:
Մենք բոլորս էլ Հարդագողի ճամփորդներ ենք, փնտրում ենք մեր երջանկությունը, մեզ համախոհներ, մեր արժեքները կիսող մարդկանց: Սակայն, միշտ չէ, որ մեր ճանապարհին այս ամենը գտնում ենք: Բայց ինչպես Չարենցն է գնում.

Մենք կժպտանք, գո՜հ կժպտանք մեռնելիս,
Որ երազում երազեցինք ու անցանք․․․






Վահան Տերյան 





Վահան Տերյան <Երկիր Նաիրի>
Երաժշտությունը՝ Ղազարոս Սարյան <Հայաստան> սիմֆոնիկ պաննո




Հովհաննես Թումանյան <Լոռեցի Սաքոն>
և
Էդգար Ալան Պո <Ագռավը>

Բոլոր ցավերն ու մղձավանջերը գիշերն են գալիս: Բժիշկները դրան բացատրություն են տալիս, կապում նյարդային լարվածության թուլացման և ակտիվության հետ: Ու եթե անքուն պահակի պես աշխատող մեր գիտակցությունը կարողանում է մեր հույզերն ու տպավորությունները վերահսկել, մթության շղարշի տակ տեսողական, լսողական ու զգայական խաբկանքներ են առաջանում, անգամ աթոռին անփույթ նետված բաճկոնը դառնում է երախը բաց մի վագր, իսկ պահարանի կիսաբաց դուռը՝ սարսափազդու մի հրեշ...









Հնուց ի վեր մարդիկ պատմություններ են պատմում չար կախարդների, մարդակերների, հրեշների, չարքերի ու վհուկների մասին: Տպավորվող մարդկանց մոտ դրանք երկար են պահպանվում ու որոշակի իրավիճակներում նրանք կարող են կորցնել ինքնատիրապետումը և խելագարության հասնել: Ու կապ չունի մարդն անկիրթ է, թե՝ կրթված: Անցյալում հոգեկան հիվանդությունների առաջացումը կապել են չար ուժերի ազդեցության հետ: Աստվածաշնչում նման մի պատմություն կա, երբ Հիսուսը «Լեգեոն» կոչվող դևերի մի ողջ ոհմակ է հանում երկու դիվահար  մարդու միջից, և դևերը դուրս գալով՝ տեղ են գտնում խոզերի բոլուկի մեջ ու ձորն ընկնում:
Էդգար Ալան Պոյի «Ագռավը» և Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն» կարծում եմ սրա մասին է: Էդգար Ալան Պոյի միայնակ, սիրելիի կորստի ցավից տառապող հերոսը դռան թակոց է լսում: Նա չգիտի՝ ուշացած այցելու է, թե՞ հողմն է, ու երբ բացում է պատուհանը, նրա սենյակ է ներխուժում սև ագռավը: Իրական, թե՞ անիրական Nevermore անունով ագռավը: Հերոսը չգիտի՝ ագռավին իր մենակությունն ու տխրությունը փարատող օրհնություն համարի, թե՞ չարիք կամ սատանա: Նա գիտակցում է, որ խելագարության է հասել, և իզուր է խնդրում ագռավին թողնել իր տունը, հանել կտուցն իր սրտից, նրա բանտած հոգին այդպես էլ տեսիլներից ահավոր չի ազատվում- Nevermore:




Հովհաննես Թումանյանի հերոսը՝ Սաքոն, հսկա մի հովիվ է, ում ահից գող, թե գազան վախից հեռու են փախչում նրա փարախից: Բայց այդ գիշեր նա մենակ է ու չգիտես որտեղից մտաբերում է տատի զրույցները չարքերի մասին: Բնության բնական ձայները նրա համար դառնում են խորհրդավոր ու չարագույժ: Տունը լցվում է տեսիլքներով: Սաքոն փախչում է իրեն ճիչ-աղաղակներով հետապնդող չարքերից:
Վերլուծելով երկու հերոսներին պարզ է դառնում, որ նրանք երկուսն էլ դարձել են նախապաշարմունքների և իրենց հիվանդ երևակայության զոհը, այն տարբերությամբ, որ առաջին դեպքում հերոսը թվում է, թե գիտակցում է իր խելագարությունը, իսկ երկրորդ դեպքում՝ ոչ:




Հ.Թումանյանի 
<Թմկաբերդի առումը>









Հ.Թումանյանի 

<Թմկաբերդի առումը>



Կարդալով Հ.Թումանյանի <Թմբկաբերդի առումը> սկսում ես մտածել մի քանի հարցերի շուրջ, որոնց մեջ առաջինը դավաճանությունն է: Ես կարծում եմ, որ կան բազմաթիվ չարիքներ, որոնցից մեկն էլ դավաճանությունն է: չեմ կարծում, որ դա ամենամեծագույն չարիքն է, կան նաև այլ ավելի մեծ չարիքներ: Ես կարծում եմ, որ քանի որ մարդիկ տարբեր են, նրանք ունեն տարբեր չափանիշներ, տարբեր սկզբունքներ, իրենց համար տարբեր երևույթներն են հանդիսանում արժեք: Մեկը կարևորում է նյութական աշխարհը և բարեկեցությունը, և նրանից չես կարող պահանջել, որ նա չդավաճանի հոգևոր արժեքներին: Նրա համար դա անհասկանալի կլինի: Կամ մյուսն ապրում է հոգևոր արժեքներով և ապրում է նյութական ծանր պայմաններում, ինչից տուժում է իր ընտանիքը և բողոքում, որ նա ճիշտ չէ: Իմ կարծիքով, եթե մեկը կարող է դիտարկել դավաճանություն, մյուսը դա կարող է  այդպես չմեկնաբանել: Շատ հաճախ ամեն ինչ մեկնաբանվում է գոյության պայքար հասկացությամբ, երբ մարդիկ ամեն ինչ արդարացնում են: Սակայն, ես կարծում եմ, որ մարդն իր իսկ խղճի առջև պետք է մաքուր լինի և արժեքներին չպետք է դավաճանի:
Ես իհարկե դատապարտում եմ դավաճանությունը և կարծում եմ, որ փոքրոգի մարդիկ են գնում այդ քայլին՝ փառքի, հարստության, իրենց անձը կարևորելու համար նրանք զոհաբերում են իրենց ազգի, պետության շահերը: Իմ կարծիքով, երբ ասում ենք դավաճանություն, հասկանում ենք շատ մեծ երևույթ, լուրջ վճռորոշ նշանակություն ունեցող: Սակայն, իմ կարծիքով դավաճանությունն ունի նաև ավելի փոքր, առաջին հայացքից աննշան ձևեր: Մենք բոլորս էլ դավաճանում ենք, երբ չենք արդարացնում մեր ծնողների սպասելիքները, երբ անհրաժեշտ պահին չեն օգնում մեր ընկերոջը կամ մեր աջակցության կարիքն ունեցող որևէ մեկին և այլն:
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից
Հ.Թումանյանի այս տողերը տողերը նկարագրում են ամենամեծ իմաստնությունը, որին հասել են բոլոր մեծ հանճարները բոլորն ունեն իրենց ապրելու համար սահմանված ժամանակը՝ մեկը երկար, մյուսը՝ կարճ, և բոլորն էլ ունեն իրենց առաքելությունն աշխարհի, իրենց հայրենիքի, իրենց հարազատների, իրենց ընտելացրած մարդկանց կյանքում: Եվ շատ կարևոր է, որ մարդիկ այդ առաքելությունը իրականացնելիս հիմնվեն քրիստոնեական, բուդդայական կամ այլ կրոնների և ուսմունքների վրա, դրանցում առաջ քաշված հոգևոր արժեքների վրա:
Եթե դիտարկեն Թմկա տիրուհու քայլը պետք նշենք, որ Թմկա տիրուհին սովորակն կին էր, ինչպես նաև մարդ, որին բնորոշ էին մարդկային թերություններ: Նա ճիշտ է բացասական դերակատարություն ունեցով, որովհետև չկարողացավ հաղթահարել իր փառասիրությունը, ավելին ունենալու ձգտումը: Նա դավաճանեց իր ամուսնուն, իր հայրենիքը: Սակայն, այն որ վերջում զղջաց իր քայլի համար և արժեվորեց իսկական արժանապատվույթյունը խոսում է այն մասին, որ նրա մեջ կային նաև դրական գծեր:
Իմ կարծիով Ալմաստը չգնաց այդ քայլին, որովհետև ինչպես արդեն նշել էի, նրա մեջ կային և նյութական և հոգևոր արժեքներ, որոնք ինչ որ պահի սկսեցին հակասության մեջ մտնել նրա ներաշխարհում: Եվ նա հասկացավ, որ նյութական արժեքները չեն կարող երջանկացնել, եթե չկա ներդաշնակություն և խղճի հանգստություն: Եթե զուգահեռներ անցկացրեք Իսահակյանի հերոսուհի Լիլիթի և Թումանյանի վերը նշված պոեմի հերոսուհիների միջև, ապա պետք է նշել, որ նրանք երկուսն էլ դավաճանեցին: Սակայն, եթե Ալմաստի դեպքում զղջում տեղի ունեցավ, ապա Լիլիթը մնաց իր գաղափարներին հավատարիմ:
Ռիչարդ Բախի <Ոչ մեկը մեզ չի պատկանում, քանի որ չի պատկանում, չի էլ կարող դավաճանել> մտքի հետ համաձայն չեմ: Դա մի տեսակ եսասիրական մոտեցում է և անտարբերություն ինչպես քո կողմից մյուսների նկատմամբ, այնպես էլ մյուսների կողմից քո նկատմամբ: Չնայած Ռ.Բախը հնարավոր է ճիշտ է, որովհետև մարդիկ առաջնորդվում են հիմնականում իրենց շահով: Զարմացած եմ, որ այս խոսքերի հեղինակը իմ սիրած գրքի <Ջանաթան Լիվինգսթոն անունով ճայը> հեղինակն Է:
Եթե փորձենք խոսել Նադիր շահի և Թաթուլի կերպարների մասին, կարող ենք ասել, որ ինչպես արդեն նշել էի, դավաճանության մասին գրելիս, սա այն դեպքն է, երբ մարդիկ ունեն տարբեր պատկերացումներ և արժեքներ, իրենց նպատակին հասնելու միջոցների վերաբերյալ: Թաթուլը ազնիվ, արդարամիտ, սեփական ուժին և մտքին ապավինելով իր հայրենիքը պաշտպանել էր ուզում և դավաճանության զոհ դարձավ: Իսկ Նադիրը նենգ, ստոր միջոցներով, ինչպես նաև մարդկանց կամքի թուլությունը օգտագործելու ճանապարհով էր ցանկանում հասնել իր նպատակին:


 Մեզանում շատ տարածված է դավաճանությունը իր բոլոր մեծ ու փոքր դրևորումներով: Մենք դա չենք գիտակցում, ինքներս մեզ հարց չենք տալիս, չենք առերեսվում մեր քայլերի, մեր խոսքերի հետ: Հատկապես, համացանցի տված հնարավորությունը շատ հաճախ առավել շատ է ընդծում մեր երկերեսանիությունը, երբ իրական կյանքում կարող ես տեսնել արդար, ազնիվ մարդկանց, որոնք վիրտուալ կյանքում դառնում են դրա ուղիղ հակառակը: Սա ցույց է տալիս, թե որքան դժվար է ապրել իրական արժեքներով և պայքարել դրանց համար: 


Թմկաբերդի առումը


1.Փորձեք մտորել թումանյանական հետևյալ ձևակերպման շուրջ.
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից

Այս տողերը նկարագրում են ամենամեծ իմաստնությունը, որին հասել են բոլոր մեծ հանճարները, որ բոլորն ունեն իրենց ապրելու համար սահմանված ժամանակը մեկը երկար, մյուսը կարճ և բոլորն էլ ունեն իրենց առաքելությունը ինչպես աշխարհի, իրենց հայրենիքի, իրենց հարազատների, իրենց ընտելացրած մարդկանց կյանքում: Եվ շատ կարևոր է, որ մարդիկ այդ առաքելությունը իրականացնելիս հիմնվեն քրիստոնեական, բուդայական կամ այլ կրոնների և ուսմունքների վրա, դրանցում առաջ քաշված հոգևոր արժեքների վրա:
2. Համաձայնեք, ընդդիմացեք կամ փորձեք լրացնել հետևյալ ձևակերպումը.
Ես կարծում եմ, որ կան բազմաթիվ չարիքներ, որոնցից մեկն էլ դավաճանությունն է: չեմ կարծում, որ դա ամենամեծագույն չարիքն է, կան նաև այլ ավելի մեծ չարիքներ: Ես կարծում եմ, որ քանի որ մարդիկ տարբեր են, նրանք ունեն տարբեր չափանիշներ, տարբեր սկզբունքներ, իրենց համար տարբեր երևույթներն են հանդիսանում արժեք: Մեկը կարևորում է նյութական աշխարհը և բարեկեցությունը, և նրանից չես կարող պահանջել, որ նա չդավաճանի հոգևոր արժեքներին: Նրա համար դա անհասկանալի կլինի: Կամ մյուսն ապրում է հոգևոր արժեքներով և ապրում է նյութական ծանր պայմաններում, ինչից տուժում է իր ընտանիքը և բողոքում, որ նա ճիշտ չէ: Իմ կարծիքով, եթե մեկը կարող է դիտարկել դավաճանություն, մյուսը դա կարող է  այդպես չմեկնաբանել: Շատ հաճախ ամեն ինչ մեկնաբանվում է գոյության պայքար հասկացությամբ, երբ մարդիկ ամեն ինչ արդարացնում են: Սակայն, ես կարծում եմ, որ մարդն իր իսկ խղճի առջև պետք է մաքուր լինի և արժեքներին չպետք է դավաճանի:
3. Փորձեք բնութագրել Թմկա տիրուհուն. Կարող ենք այս հերոսուհուն լավ կամ վատ կերպարի վորակում տալ:
Իմ կարծիքով Թմկա տիրուհին սովորակն կին էր, ինչպես նաև մարդ, որին բնորոշ էին մարդկային թերություններ: Նա ճիշտ է բացասական դերակատարություն ունեցով, որովհետև չկարողացավ հաղթահարել իր փառասիրությունը, ավելին ունենալու ձգտումը: Նա դավաճանեց իր ամուսնուն, իր հայրենիքը: Սակայն, այն որ վերջում զղջաց իր քայլի համար և արժեվորեց իսկական արժանապատվույթյունը խոսում է այն մասին, որ նրա մեջ կային նաև դրական գծեր:
4. Ինչ կասեք դավաճանություն երևույթի մասին:
Ես իհարկե դատապարտում եմ դավաճանությունը և գտնում եմ, որ փոքրոգի մարդիկ են գնում այդ քայլին՝ փառքի, հարստության, իրենց անձը կարևորելու համար նրանք զոհաբերում են իրենց ազգի, պետության շահերը: Իմ կարծիքով մենք, երբ ասում ենք դավաճանություն, հասկանում ենք շատ մեծ երևույթ, լուրջ վճռորոշ նշանակություն ունեցող: Սակայն, իմ կարծիքով դավաճանությունն ունի նաև ավելի փոքր, առաջին հայացքից աննշան ձևեր: մենք բոլորս էլ դավաճանում ենք, երբ չենք արդարացնում մեր ծնողների սպասելիքները, երբ անհրաժեշտ պահին չեն օգնում մեր ընկերոջը կամ մեր աջակցության կարիքն ունեցող որևէ մեկին և այլն:
5. Ռիչարդ Բախը նման փիլիսոփայական ձևակերպում ուներ. Ոչ մեկը մեզ չի պատկանում, քանի որ չի պատկանում, չի էլ կարող դավաճանել: Ինչ կասեք սրա մասին:
Ես այդ մտքի հետ համաձայն չեմ: Դա մի տեսակ եսասիրական մոտեցում է և անտարբերություն ինչպես քո կողմից մյուսների նկատմամբ, այնպես էլ մյուսների կողմից քո նկատմամբ: Չնայած Ռ.Բախը հնարավոր է ճիշտ է, որովհետև մարդիկ առաջնորդվում են հիմնականում իրենց շահով: Զարմացած եմ, որ այս խոսքերի հեղինակը իմ սիրած գրքի <Ջանաթան Լիվինգսթոն անունով ճայը> հեղինակն Է:
6. Ինչու՞ Ալմաստը չարեց վերջին քայլը դեպի ցանկալի գահը տանող ճանապարհին: Ինչո՞ւ այդ վերջին քայլը՝ Նադիրին հաճոյանալը, նրան թվաց ավելի մեծ դավաճանություն, քան հայրենիքի և ամուսնու դավաճանությունը: Ավելի պարզ. ի՞նչ է փորձում պահպանել դավաճանը, ինչի՞ն է մնում անդավաճան, երբ դավաճանում է:
Իմ կարծիով Ալմաստը չգնաց այդ քայլին, որովհետև ինչպես արդեն նշել էի, նրա մեջ կային և նյութական և հոգևոր արժեքներ, որոնք ինչ որ պահի սկսեցին հակասության մեջ մտնել նրա ներաշխարհում: Եվ նա հասկացավ, որ նյութական արժեքները չեն կարող երջանկացնել, եթե չկա ներդաշնակություն և խղճի հանգստություն:
7.Զուգահեռներ անցկացրեք Իսահակյանի հերոսուհի Լիլիթի և Թումանյանի վերը նշված պոեմի հերոսուհու միջև:
Եթե այս երկու հերոսուհիներ համեմատենք, ապա պետք է նշել, որ նրանք երկուսն էլ դավաճանեցին: Սակայն, եթե Ալմաստի դեպքում զղջում տեղի ունեցավ, ապա Լիլիթը մնաց իր գաղափարներին հավատարիմ:
8.Փորձեք խոսել Նադիր շահի և Թաթուլի կերպարների մասին:
Ինչպես արդեն նշել էի, դավաճանության մասին գրելիս, սա այն դեպքն է, երբ մարդիկ ունեն տարբեր պատկերացումներ և արժեքներ, իրենց նպատակին հասնելու միջոցների վերաբերյալ: Թաթուլը ազնիվ, արդարամիտ, սեփական ուժին և մտքին ապավինելով իր հայրենիքը պաշտպանել էր ուզում և դավաճանության զոհ դարձավ: Իսկ Նադիրը նենգ, ստոր միջոցներով, ինչպես նաև մարդկանց կամքի թուլությունը օգտագործելու ճանապարհով էր ցանկանում հասնել իր նպատակին:
 9.Փորձեք խոսել ընդհանրապես դավաճանություն երևույթի մասին՝ մեզանում, մեր առօրյայում:
Մեզանում շատ տարածված է դավաճանությունը իր բոլոր մեծ ու փոքր դրևորումներով: Մենք դա չենք գիտակցում, ինքներս մեզ հարց չենք տալիս, չենք առերեսվում մեր քայլերի, մեր խոսքերի հետ: Հատկապես, համացանցի տված հնարավորությունը շատ հաճախ առավել շատ է ընդծում մեր երկերեսանիությունը, երբ իրական կյանքում կարող ես տեսնել արդար, ազնիվ մարդկանց, որոնք վիրտուալ կյանքում դառնում են դրա ուղիղ հակառակը: Սա ցույց է տալիս, թե որքան դժվար է ապրել իրական արժեքներով և պայքարել դրանց համար:






Ռյունոսկե Ակուտագավա

ՁԻՈՒ ՈՏՔԵՐ




Րյունոսկե Ակուտագավայի երկրորդ ստեղծագործությունն է <Ձիու ոտքերը>, որը կարդացել եմ և ինձ այդ հեղինակի գործերը շատ դուր են եկել: Ինձ թվում է, որ այս ստեղծագործության մեջ հեղինակը ճապոնական հասարակության օրինակով ցույց է տալիս 21-րդ դարում մարդկանց ապրելակերպը, նրանց սահմանափակ հետաքրքրությունները, նրանց առօրյան, կենցաղը. Ինձ թվում է հեղինակը ձիու ոտքերը փոխաբերական իմաստով է օգտագործել: Նա ի նկատի է ունեցել մարդկանց, որոնք տարբերվում են կապ չունի ինչով՝ ֆիզիկական տվյալներով, թե իրենց մտածելակերպով և այլն. Բոլորն ապրում են միատեսակ և քիչ թե շատ արտասովոր բաները միանգամաից չեն ընդունվում հասարակության կողմից. Իսկ մյուսներից տարբերվող մարդիկ ինչպես գրում են թերթում ստեղծագործության ավարտին <կորցրել  են բանականությունը>: Եվ այդ նույն թերթում գրում են, որ <Բայց մենք պետք է տագնապ ազդարարենք եւ դատենք ոճիրը, որն այն է, որ մարդ իրեն թույլ է տալիս խելքը թռցնել>:
Ինձ թվաց, որ հեղինակը հենց դա ի նկատի ուներ


Ռյունոսկե Ակուտագավա



Թավուտում

Ակուտագավա Յյոսկե, §Թավուտում¦ անդրադարձը՝ հեռավար ուսուցմամբ սովորող Ավետիս Տետեյանի։
Նախկինում երբեք էի լսել Ռյունոսկե Ակուտագավայի և նրա ստեղծագործությունների ասինՆրա §Թավուտում¦ ստեղծագործությունը կարդալուց հետոինձ շատ հետաքրքրեց այդ հեղինակըԵրբ փորձեցի տեղեկատվություն ստանալ հեղինակի մասինբացահայտեցիոր նրա ստեղծագործություններից շատերը էկրանավորվել են, ինչպես օրինակ §Թավուտում¦ ստեղծագործությունը: Հանրահայտ ռեժիսոր Ակիրա Կուրոսավան այս ստեղծագործության հիման վրա ֆիլմ է նկարահանել §Ռասեմոն¦ վերնագրով:
Ստեղծագործությունը շատ հետաքրքիր է, ստիպում է մի քանի անգամ որոշ հատվածներ վերընթերցել և փորձել հասկանալով էր կատարել սպանությունըՄի քանի անգամ վերընթերցելուց հետո նկատում ես որոշ մանրուքներորոնց առաջին անգամ կարդալիս  ուշադրություն չէիր դարձրելօրինակ՝ կապարճում նետերի թիվը կամ տերևների վրա առկա հետքերի նկարագրությունը:
Հետաքրքիր է նաև շարադրանքի ոճըտեքստի կառուցվածքըերբ նույն իրավիճակը ներկայացնում են տարբեր մարդիկորոնք առաջնորդվում են իրենց սկզբունքներովգաղափարներով:


Դժվար է հասկանալթե ով էր մեղավոր՝ ամուսինը, կինըթե ավազակըՆրանք ճշմարտությունըթաքցնելու պատճառներն ունեին: Նրանք բոլորն էլ պատրաստ էին այդ քայլին, միայն թե ուզում էին արժանապատիվ երևալ: Նույնիսկ ավազակը ներկայացնում էր, որ հավասար կռվում է սպանել և դրանով ազնիվ հանցագործ երևալ: Իմ կարծիքով ամուսինը ինքնասպան լինել չէր կարողորովհետև նան կապկպված էրԱվազակը սրով պանել չէր կարող, որովհետև ընդամենը մեկ վերք կարորը սրի հետք չէր: Իմ կարծիքով  ամուսնուն սպանել էր կինը՝ իր դաշույնով:




ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ  







ՈՒՂՂԱԿԻ ԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ԽՈՍՔ

1Սուրենն ինձ ասաց, որ չի առարկում և այդ մասին կարող եմ հայտնել եղբորս։
2 Նա ասաց իր հորը, որ կմնա տանը, մինչև նա աշխատանքից գա։
3 Սմբատը հարցրեց իր հյուրին, թե երբ է նա վերադարձել և ինչ պետք է անեն նրանք նրան օգնելու համար։
4 Դու այն –ամանակ ինձ ասեցիր, որ ինչքան էլ փորձեն քո վրա ճնծում գործադրել, դու խիղճդ երբեք չես կորցնի։
5 Ոստիկանը քեզ ասաց, որ դու քո գործը ավարտել ես և պետք է օգնես նրան։
6 Դու տեսնելով նորեկի վերաբերմունքը իմ և քո նկատմամբ, զայրացած ասացիր նրան, որ վերցնի իրերը, հեռանա այդտեղից և այլևս չանհանգստացնի մեզ։

7 Տանտերը Սուրենին ասաց, որ նրա այսօրվա վարմունքը և ձևերը միանգամայն ազնվականի են և դրանք զարմացնում են նրան և իր հյուրերին։ 
--------------------------------------------------------



Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Երևանում

Ֆրանկոֆոնիայի` ֆրանսախոս երկրների համագործակցության միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, իր աշխատանքները ավարտեց Երևանում։ Հայաստանի մայրաքաղաքում հավաքվել էին 84 երկրներից 100 պատվիրակներ, պետությունների և կառավարությունների  մոտ 30 ղեկավարներ, այդ թվում Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
Ֆրանկոֆոնիան միավորում է այն երկրները, որտեղ գիտեն և սիրում են ֆրանսերենը, որը միջազգային հաղորդակցության երկրորդ լեզուն է։ Այս պահին այդ կազմակերպության մեջ մտնում են 60 երկիր։
Գագաթնաժողովի հյուրընկալող երկրի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց կազմակերպության նոր քարտուղարի անունը։ Քարտուղար դարձավ Ռուանդան ներկայացնող դիվանագետ՝ Լուիզա Մուշիկիվաբոն։
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանի անկախության տարիներին տեղի ունեցած ամենախոշոր միջոցառումն է, որը ունի մեծ նշանակություն այդ փոքր երկրի համար, որը ցանկանում է ուժեղացնել համագործակցությունը տարբեր աշխարհամասերի երկրների հետ։
Ֆորումին խոստացել էր, որ կմասնակցի հայկական ծագումով լեգենդար ֆրանսիացի երգիչ Շառլ Ազնավուրը։ Չստացվեց․․․ Սակայն, երևանյան գագաթնաժողովը անցավ Ազնավուրի աստղի ներքո։ 






Աղբյուրը՝  Саммит Франкофонии в Ереване
17-ый саммит Франкофонии - Международной организации сотрудничества франкоязычных стран - завершил свою работу в Ереване. В столице Армении собрались более 100 делегаций из 84 стран, около 30 глав государств и правительств, включая президента Франции Эмманюэля Макрона и премьер-министра Канады Джастина Трюдо.
Франкофония объединяет страны, где знают и любят французский – второй язык международного общения на планете. На данный момент в организацию входят около 60 государств.
Хозяин саммита премьер-министр Армении Никол Пашинян назвал имя избранного на грядущие 4 года нового генерального секретаря Франкофонии . Им стала Луиза Мушикивабо - дипломат из Руанды.
"Я считаю Франкофонию очень гармоничной организацией с большим числом партнёров, с которыми организация будет работать все больше и больше как катализатор, как двигатель. С этим чувством я и начинаю свой мандат" - сказала она.
Саммит Франкофонии - крупнейшее мероприятие в Армении за годы независимости - имеет большое значение для маленькой страны, которая надеется усилить сотрудничество со многими государствами разных континентов.


В форуме обещал принять участие и легендарный французский певец армянского происхождения Шарль Азнавур. Не сложилось... Но ереванский саммит прошёл под знаком Азнавура.
------------------------------------------------------

Մարիո Բենեդետի <Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս>

ՄԲենեդետիի ստեղծագործության մեջ ներկայացված են մարդկային լավագույն հատկանիշները։ Ես կարծում եմ, որ ոչ մեկը չի նշի, որ իրեն այդ հատկանիշներն ունեցող մարդիկ դուր չեն գալիս։ Այդ դեպքումինչու մեր շրջապատում քիչ են հանդիպում Բենեդետիի  կողմից նշված հատկնիշներով օժտված մարդիկորոնց կողքին գտնվելով  իսկապես քեզ մարդ ես զգում։ Մենք բոլորս էլ բարձրաձայն բողոքում ենք անքաղաքավարի, երկերեսանի, անազնիվ մարդկանցից և նրանց մեզ հասցրած վիրավորանքներից։ Մարդը պետք է ունենա սիրտ, հոգի, բանականություն, մարդկային արժանապատվություն, ով աշխատում է, ազատ է, ստեղծագործում է, որ երջանկություն է սփռում իր շուրջը։ Սակայն իրական կյանքում առավել շատ հանդիպում են երկերեսանի, անազնիվ, սեփական շահը հետապնդող և եսասիրական նպատակներով առաջնորդվող, կեղծավոր, անտարբեր, անշնորհակալ մարդիկ։





Երբ հայտնի դարձավ մեծ հայի՝ Շառլ Ազնավուրի մահվան լուրը, ես հասկացա, որ այն դրական հատկանիշները,  որոնք գնահատում էր Բենեդետին և նշում իր ստեղծագործության մեջ, բնորոշ էին հենց Շառլ Ազնավուրին։ Նրան բնորոշ էր նաև անսահման հայրենասիրություն, նա սիրում և հարգում էր իր ժողովրդի պատմությունը, մշակույթը և իր գործունեության ընթացքում մշտապես ընդգծում էր դա։
Որպես մարդ ես գնահատում եմ Բենեդետիի կողմից նշված բոլոր հատկանիշները, որպես հայ մարդ պետք է ավելացնեմ նաև հայրենասիրության և ազգային արժանապատվության անհրաժեշտությունը։ Վստահ չեմ, որ այն բոլոր դրական հատկանիշները, որոնք ներկայացնում է Բենեդետին բնորոշում են նաև ինձ։ Երևի կյանքում չափազանց կարևոր է հասկանալ և գիտակցել իսկական մարդ լինելու գաղափարը և փորձել ապրել ճիշտ, բարի ու ազնիվ սկզբունքներով։ 





-------------------------------------------------------------------------------
Ես Ավետիս Տետեյանն եմ։ Ծնվել եմ 2002 թԵրևանում և ներկայումս ապրում եմ Երևանում։ Հեռավար ուսուցման ընթացքում ես կունենամ իմ ուսուցիչների հետ անմիջական շփում ունենալու և անհատական խորհուրդներ ստանալու հնարավորություն։
Շատ գրքեր չեմ կարդացել, բայց կա մի գիրք, որ շատ եմ սիրում և կարդացել եմ մի քանի անգամ։ Դա ՋՍելինջերի <Փրկիչը տարեկանի արտում> ստեղծագործությունն է։


Մի հատված ՋՍելինջերի <Փրկիչը տարեկանի արտում> գրքից
           


Չեմ կարողանում աղոթել , նույնիսկ երբ ուզում եմ։ Նախ՝ ես մասամբ աթեիստ եմ։ Քրիստոսն ընդհանրապես ինձ դուր է գալիս, բայց աստվածաշնչային մնացած խառնափնթորությունը՝ ոչ այնքան։ Վերցնենք, հենց թեկուզ առաքյալներին։ Ճիշտն ասած, նրանք ինձ սոսկալի կատաղեցնում են։ Իհարկե, երբ Քրիստոսը մահացավ, նրանք իրենց վատ չպահեցին, բայց քանի դեռ կենդանի էր, նրանցից միայն վնաս էր տեսնում։ Անընդհատ խաբում էին նրան։ Աստվածաշնչի մեջ ամենից քիչ ինձ այդ առաքյալներն են դուր գալիս։ Ճիշտն ասած, Քրիստոսից հետո ես Աստվածաշնչից սիրում եմ այն խենթուկին, որն ապրում է քարանձավում և ամբողջ ժամանակ իրեն ճանկռոտում է քարերով և այլ բաներով։ Ես այդ ողորմելի հիմարին տասն անգամ ավելի եմ սիրում, քան առաքյալներին։

Կրթությունը ևս մի առավելություն կտա քեզ։ Եթե բավականաչափ խորանաս կրթության մեջ, կօգնի հստակ պատկերացնել՝ ինչ հնարավորություններ ունի միտքդ։ Ինչի է հարմար, ինչի՝ ոչ։ Որոշ ժամանակ անց կհասկանաս, թե ինչ գաղափարներ են սազում մտքիդ։ Դրա շնորհիվ շատ ժամանակ չես ծախսի՝ փորձելով հագնել այն գաղափարները, որոնք քո չափսով չեն, քոնը չեն դառնալու։ Դու կիմանաս մտքիդ իրական չափսերը և համապատասխան կերպով կհագցնես այն։


Комментариев нет:

Отправить комментарий