ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ




«Սովորողի հայացքը՝ երեխայի իրավունքներին» նախագիծ



Երեխայի իրավունքները մարդու հիմնարար իրավունքների համատեքստում չափազանց կարևոր տեղ է զբաղեցնում: Առհասարակ մարդու իրավունքները վերջին մի քանի տասնամյակներում լուրջ տեղ են զբաղեցնում: Մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված բազմաթիվ կոնվենցիաներ են ընդունվել ՄԱԿ-ի, միջազգային այլ կառույցների կողմից, պետությունները ընդունել են օրենքներ և կարգավորումներ այս ոլորտում: Յուրաքանչյուր տարի նոյեմբերի 20-ին նշվում է Երեխաների իրավունքների օրը:  Թվում է, թե փաստաթղթերի պակաս չկա, սակայն այս ոլորտում պետք են գործնական քայլեր իրականացնել: Այս համատեքստում շատ կարևոր է երեխաների իրավունքների պաշտպանությունը, քանի որ երեխաները համարվում են խոցելի խումբ և մշտապես խնամքի և հոգատարության կարիք են զգում: Նրանց իրավունքների պաշտպանության համար պետք են ինչպես օրենքներ, այնպես էլ կառույցներ, որոնք այդ օրենքները կյանքի կկոչեն: Այս կապակցությամբ ես ուսումնասիրեցի Հայաստանի մարդու իրավուքների պաշտպանի պաշտոնական կայքի համապատասխան բաժինը՝ http://www.ombuds.am/categories/children.html:
Այստեղ նշվում է, թե ինչ օրենքներ է Հայաստանի Հանրապետությունը ընդունել և ինչ փաստաթղթեր է վավերացրել երեխաների պաշտպանության ոլորտում: Երբ խոսում են երեխաների իրավունքների պաշտպանության մասին հիմնականում ի նկատի են ունենում հաշմանդամություն ունեցող, վարքի խանգարումներ ունեցող և այլ խնդիրներ ունեցող երեխաների մասին: Իհարկե, դա շատ կարևոր է: Սակայն, երեխաների պաշտպանության խնդիրներ կան նաև ընտանիքներում, դպրոցներում, հասարակական տարբեր ոլորտներում: Իմ կարծիքով առաջնային հարցերից մեկը ազատ, ինքնուրույն մտածող, բարդ իրավաճակներում ճիշտ որոշումներ ընդունող քաղաքացու դաստիարակումն է:  Այստեղ պետք է երեխաների համար նյութական և հոգևոր այնպիսի միջավայրի ստեղծել, որտեղ երեխաները առողջ և ուժեղ անհատներ դառնալու բոլոր հնարավորությունները կունենան: Իհարկե, սա առաջնային հարցերից մեկն է: Սակայն ներկայումս աշխարհում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում կան առավել բարդ հարցեր՝ տասնյակ երեխաների ֆիզիկական գոյությունը վտանգված է:  Դրա պատճառը աշխարհում նոր մարտահրավերներից մեկն է միգրացիան, որի զոհերից են երեխաները: Շատ տեղեկություններ կան միգրանտների շրջանում զոհերի մեջ մեծ թիվ են կազմում երեխաները: Կարծում եմ, որ պետք է միջազգային կառույցները և պետությունները ոչ միայն մշակեն բանաձևեր և կոնվենցիաներ ու օրենքներ, այլև հստակ աշխատող ներպետաական և միջազգային մեխանիզմներ և կառույցներ, որոնք այդ փաստաթղթերը կյանքի կկոչեն:

Комментариев нет:

Отправить комментарий