ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ


Վանի համահայկական պետությունը 

Վանի համահայկական պետության գահակաները


Ք.ա. 859 - 843 թթ.              Արամ Ուրարտացի 

Ք.ա. 835-825 թթ.                 Սարդուրի I

Ք.ա. 825 – 810 թթ.              Իշպուինի 

Ք.ա. 810-786 թթ.                 Մենուա

Ք.ա. 786-764 թթ.                 Արգիշտի I







Ք.ա. 764-735 թթ.                 Սարդուրի II

Ք.ա.735-710 թթ.                  Ռուսա I

Ք.ա. 685-645 թթ.                  Ռուսա II

Ք.ա. 643 թ.                           Վերջին թվագիր արքան՝ Սարդուրի III


Վանի թագավորության երեք նշանավոր գահակալների թագավորության տարիներին՝ Մենուայի, Արգիշտի  I-ի և Սարդուրի  II-ի օրոք Վանի համահայկական պետությունը մեծ հաջողությունների հասավ: Նախ վերածվեց գերտերության, այնուհետև՝ աշխարհակալության, իսկ Սարդուրի II-ի օրոք տերության սահմանները հասան Պարսից ծոցին և Միջերկրական ծովի ափերին: 


Պետական կարգն ու բանակը 

Վանի թագավորությունը հինարևելյան տիպի բացարձակ միապետություն էր: Պետության գլուխ կանգնած էր թագավորը: Նա համարվում էր Խալդի աստծո ներկայացուցիչը: Թագավորին կից կար Ավագների խորհուրդ: Պետությունը բա-անվում էր մարզերի, որոնք կառավարում էին կառավարիչները: 




Վանի թագավորությունում Իշպուինի և նրա հաջորդների կողմից կատարված բարեփոխումների հետևանքով աշխարհազորային բանակը փոխարինվեց կանոնավոր բանակով: Առանձնացված էի  արքունի և մարզային գնդերը: Բանակը կազմված էր հետևակից, հեծելազորից և մարտակառքերից: Գլխավոր հրամանատարը արքան էր, կային նաև երու սպարապետներ: Գնդերը կազմված էին 3000 զինվորներից, վաշտերը՝ 50: 



Հայկական լեռնաշխարհ 

Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաներն են՝ հյուսիսում՝ Փոքր Կովկասը, հյուսիս-արևմուտքում՝ Արևելապոնտական լեռները, հարավում՝ Հայկական Տավրոսը, իսկ արևմուտքում՝ Անտիտավրոսի լեռները: 

Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթներն են՝ 
Արարատը կամ Մեծ Մասիսը  -  5165 մ 
Սիսը - 3925 մ
Սիփանը - 4434 մ 
Արագածը - 4090 մ
Կապուտջուղը - 3906 մ 
  




Հայկական լեռնաշխարհից սիզբ են առնում Առաջավոր Ասիայի ամենաերկար գետերը. 
Եփրատ    Տիգրիս    Արաքս    Կուր   Ճորոխ 

Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճերն են. 
Ուրմիա լիճ 
Վանա լիճ (Բզնունյաց ծով) - բարձրությունը ծովի մակերևույթից 1720 մ: Վանա լճի չորս կղզիներն էին՝ Աղթամար, Լիմ, Կտուց, Առտեր: 
Սևանա լիճ (Գեղամա ծով) - բարձրությունը ծովի մակերևույթից 1916 մ: Սևանա լիճ են թափվում 30 գետեր, իսկ դուրս է գալիս միայն Հրազդանը: 



Ըստ Աշխարհացույցի Մեծ Հայքն ուներ 15 նահանգ կամ աշխարհ. 
Բարձր Հայք         Տուրուբերան                        Սյունիք 
Ծոփք                     Տայք                                       Այրարատ
Աղձնիք                  Պարսկահայք                       Արցախ 
Մոկք                      Փայտակարան                     Ուտիք
Կորճայք                Վասպուրական                   Գուգարք 

Աշխարհի ամենաբազմանդամ լեզվաընտանիքը հնդեվրոպական լեզվաընտանիքն է: Այն ունի տասնյակից ավելի լեզվախմբեր՝ գերմանական, ռոմանական, սլավոնական և այլն: Կան նաև առանձին ճյուղեր, որոնցից են հայերենը, հունարենը, ալբաներեն: Առաջին անգամ հայերենի պատկանելությունը այս լեզվաընտանիքին ապացուցել է Հ.Հյուբշմանը: 


Հայ ազատագրական առաջին կազմակերպությունների գործունեությունը

Բեռլինի վեհաժողովից հետո Արևմտյան և Արևելյան Հայաստանում ստեղծվեցին մի քանի գաղտնի խմբակներ, որոնց նպատակը հայ ժողովրդի փրկության համար ուղիներ փնտրելն էր:
Արևմտյան Հայաստանում գործող խմբակներից էին <Սև խաչը>, որի ստեղծման գործում կարևոր դեր էին կատարում Մկրտիչ Խրիմյանը, Մկրտիչ Փորթուգալյանը, Կոնստանդին Կամսարականը: Հատկապես ազդեցիկ էր <Պաշտպան Հայրենյաց> կազմակերպությունը՝ Խ.Կերեկցյանի կողմից հիմնադրված: Ճիշտ է, այս խմբակները շուտ էին բացահայտվում թուրքական իշխանությունների կողմից, սակայն նրանք ժողովրդի մեջ տարածեցին ազգային ազատագրական պայքարի անհրաժեշտությունը, որը Աբդուլ Համիդի հայաջինջ քաղաքականության պատասխանն էր: Ազգային ազատագրական գաղափարների Արևելյան Հայաստանում տարածելու գործում մեծ դեր կատարեցին <Հայասեր-Ազգասեր>, <Հայրենասերների միություն> և այլ կազմակերպություններ
 
Հայ ազգային կուսակցությունների հիմնադրումը

1880-1890-ական թթ. Հիմնադրվեցին ազգային երեք կուսակցությունները Արմենական, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան, Հայ հեղափոխական դաշնակցություն: Նրանք բարդ և դժվար խնդիր պետք է լուծեին՝ կազմակերպել Արևմտյան Հայաստանում հայ ժողովրդի ֆիզիկական գոյությանը սպառնացող համիդյան վարչակարգի դեմ պայքար: Նրանց միջև եղած ծրագրային և մարտավարական տարբերություններ կային, սակայն բոլորին միավորում էր հայ ժողովրդի փրկության հարցը: Դրա մասին է վկայում այն, որ ինչպես օրինակ Վանի ինքնապաշտպանության օրերին այս կուսակցությունները մի կողմ թողեցին իրենց տարաձայնությունները և միասնական պայքար կազմակերպեցին: Երկու կուսակցությունները Հնչակյան և Դաշնակցություն հետևում էին այդ ժամանակ մեծ տարածում ստացած սոցիալիստական գաղափարախոսությանը: Դա արդար հասարակություն ստեղծելու գաղափարն էր, որը պետք է հիմնադրվեր Հայաստանի ազատագրումից հետո:
Այս երեք կուսակցությունները կազմակերպեցին հայ ժողովրդի զինված պայքարը, մեծ դեր խաղացին ֆիդայական պայքարի մեջ, զենք տեղափոխելու գործում: Սակայն, բացասական երևույթներից էր այն, որ հնարավոր չեղավ համախմբել ուժերը, մեկտեղել ջանքները և հզոր հակահարված տալ թուրքական ջարդերին: Սա պետք է լուրջ դաս լիներ հետագայում, որ կուսակցական տարաձայնությունները թուլացնում են միասնականությունը և բացասական ազդում:

Արդի կուսակցություններ


Ներկայումս գործող կուսակցություններից են Հայ հեղափոխական դաշնակցությունը, Հնչակյան կուսակցությունը, Հանրապետական կուսակցությունը, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Քաղաքացու որոշում կուսակցությունը և այլն: Ես որևէ կուսակցություն չեմ համակրում, թեև այդ կուսակցությունների շարքերում կան գործիչներ, որոնք շատ խելացի և հայրենասեր մարդիկ են: Կարծում եմ հիմա կուսակցությունները ավելի շատ կենտրոնանում են խորհրդարանում տեղեր զբաղեցնելու և իշխանության մաս կազմելու վրա և ավելի քիչ համազգային նշանակություն ունեցող հարցերի վրա: 




Հայկական հարցի միջազգայնացումը.

ա/  1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմը և հայերը

բ/ Հայկական հարցի միջազգայնացումը


Արևելյան հարցը Օսմանյան կայսրության տարածքների նկատմամբ եվրոպական երկրների հավակնություններին վերաբերող խնդիր էր: Քանի որ Օսմանյան կայսրությունը խիստ թույլ էր, եվրոպական երկրները՝ Անգլիան, Ռուսաստանը, Ֆրանսիան պայքարում էին սուլթանի նկատմամբ իրենց ազդեցության և կայսրության տարածքների նկատմամբ հավակնությունների համար: Այդպես հանդես եկավ Արևելյան հարց հասկացությունը: Ի տարբերություն, Արևելյան հարցի Հայկական հարցը վերաբերում էր միայն հայ ժողովրդին՝ մասնավորապես Արևմտյան Հայաստանում բարեփոխումներ անցկացնելու խնդրին: Այս երկու հարցերը խիստ տարբեր էին. մի կողմից մեծ տերությունների նվաճողական ձգտումներն էին, մյուս կողմում հայ ժողովրդի ազատագրության հարցը:

1877-1878 թթ. Ռուս-թուրքական պատերազմին հայերը մեշ մասնակցություն ունեցան: Նախ ռուսական բանակում ծառայում էին մեծ թվով հայ զինվորականներ՝ Մ.Լոռիս-Մելիքով, Ա.Տեր-Ղուկասով, Հ.Լազարև և այլոք: Մեծ էր նաև հայ կամավորների մասնացությունը, ինչպես օրինակ Սամսոն Տեր-Պողոսյանը, որը Բայազետի ինքնապաշտպանության ժամանակ մեծ դեր կատարեց: Պատահական չէր, որ Սան Ստեֆանոյի պայմանագրի 27-րդ հոդվածը նախատեսում էր, որ թուրքական կառավարությունը չի հետապնդելու ռուսական բանակին օժանդակած հայերինր մյուս թուրքահպատակներին:


1878 թ. փետրվարի 19-ին ստորագրվեց Սան Ստեֆանոյի պայմանագիրը և 1878 թ. Հուլիսի 1-ին Բեռլինի պայմանագիրը: Սան Ստեֆանոյի պայմանագրում Հայկական հարցը ձևակերպվել էր 16-րդ հոդվածում, որտեղ նշվում էր Հայաստան բառը, իսկ պայմանագրի 25-րդ հոդվածով ռուսական զորքերը վեց ամիս մնալու էին Արևմտյան Հայաստանում և հետևելու էին բարենորոգումների իրականացմանը: Այսինքն, Ռուսաստանը իրավունք էր ունենալու վերահսել Արևմտյան Հայաստանում հայերի դրության բարելավման գործընթաին




Բեռլինի պայմանգրի 61-րդ հոդվածով նախ ամրագրվեց <հայաբնակ մարզեր> տերմինը, այնուհետև Ռուսաստանը զրկվեց Արևմտյան Հայաստանում իր հնարավորություններից:



Բեռլինի կոնգրեսից հետո Խրիմյան Հայրիկի հայտնի խոսքերը <երկաթե շերեփի> վերաբերյալ դարձան պայքարի կարգախոս: Բեռլինի վեհաժողովից հետո հայերը հասկացան, որ միայն սեփական ուժերով և սեփական ուժերին ապավինելով հնարավոր է ձեռք բերել իրենց ազատ ապրելու իրավունքը:



Հայկական բանակը Արտաշեսյան, Արշակունիների և Կիլիկիայի հայկական թագավորությունների ժամանակաշրջանում

Հայտնի է, որ Արտաշես I-ը (Ք.ա. 189-160 թթ.) բարեփոխումներ կատարեց և ստեղծեց չորս զորավարություններ, որոնք պետք է պաշտպանեին երկիրը սահմանները: Նրա ստեղծած ամուր բանակի շնորհիվ Արտաշես I-ը կարողացավ իրականացնել հայկական հողերի միավորման գործը: 
Արտաշեսյանների օրոք բանակի կորիզը կազմում էր արքունի մշտական զորքը: Պատերազմի դեպքում բանակը համալրվում էր աշխարհազորային զորքով: Բանակը կազմված էր թեթևազեն և զրահավորված հեծյալ և հետևակ զորամասերից, պարիսպներ քանդող սակրավոր ջոկատներից, օժանդակ ուժերից: Հատկապես հայտնի էր հայոց հեծելազորը հայոց այրուձին: Հենց այրուձին Ք.Ա.68 թ. հաղթանակ տարավ Արածանիի ճակատամարտում: Վախենալով այրուձիի դերից հետագայում պարսկական իշխանությունները կրճատեցին դրա թիվը:
Հայտնի է, որ Տիգրան Մեծի ժամանակ հայկական բանակը բաղկացած էր 300 հազար մարդուց: Այստեղ ընդգրկվում էին նաև Տիգրան Մեծին հպատակված ժողովուրդների ներկայացուցիչները: Բուն հայկական զորքի թիվը հասնում էր 120 հազարի: Բանակի գերագույն հրամանատարը թագավորն էր: Սակայն բանակն ուներ նաև իր գլխավոր հրամանատարը, որը թութանը , որը հելլենիզմի դարաշրջանի կեսերից սկսեց կոչվել սպարապետ :


 Հայկական բանակը Արշակունիների ժամանակաշրջանում


Արշակունյաց թագավորության շրջանում հայոց բանակի թիվը հասնում էր 120 հազարի: Մեզ է հասել մի կարևոր փաստաթուղթ, որը կոչվում է <Զորանամակ>: Այն մեզ հնարավորություն է տալիս իմանալ, թե հայ նախարարներից յուրաքանչյուրը որքան զորք ուներ իր տրամադրության տակ: Տասը հազարից ավել զորք ունեցող նախարարները կոչվում էին բյուրավոր, իսկ մեկ հազարից մինչև ինը հազար՝ հազարավոր: Հայտնի է, որ Պապ թագավորը իր կատարած բարեփոխումներով ստեղծեց կուռ և մարտունակ 90 հազարանոց բանակ, որը հաղթանակ տարավ 371 թ. Ձիրավի ճակատամարտում: Հայկական բանակի կայացման գործում մեր դերակատարում ունեին Մամիկոնյան տոհմի ներկայացուցիչները, որոնք զբաղեցնում էին սպարապետի պաշտոնը: Հայտնի են, Վաչե, Մուշեղ, Մանվել, Վարդան Մամիկոնյանները, ովքեր մեծ դեր են խաղացել հայակական բանակի տարած հաղթանակներում:

Բագրատունիների թագավորություն


Բագրատունիների թագավորության օրոք բանակի կազմակերպման անհրաժեշտությունը առավել կարևոր նշանակություն էր ստանում, որովհետև հայկական վերականգնված պետականությանը համարյա մշտապե սպառնում էին օտար զավթիչները: Այդ պատճառով էլ ԲԱգրատունի գահակալները հենց սկզբից ձեռնամուխ եղան երկրի ռազմական ուժերի կազմակերպմանը: Արդեն Աշոտ I-ը իր զինված ուժերի թիվը հասցրել էր 40 հազարի, նրա որդին՝ Սմբատ I-ը՝ 60 հազարի, Աշոտ III-ը՝ 80 հազարի, իսկ Գագիկ I-ի օրոք զորքի թիվը հասավ 100 հազարի:  Մշտական բանակը կազմվաշ էր գերազանցապես ազատների դասից: Պատերազմի ժաման բանակը համալրվում էր նաև գյուղացիներից ու քաղաքային բնակչությունից, որոնք բանակում իրենց քանակով ավելի շատ էին, քան ազատները և ուսերի վրա էին տանում երկրի պաշտպանության ծանրությունը:

Կիլիկիայի հայկական թագավորություն

Ռուբինյան իշխանության ժամանակներում արդեն կար մշտական բանակ՝ բաղկացած մի քանի հազար զինվորից: Հետագայում թագավորության շրջանում բանակը դարձավ ավելի բազմամարդ՝ հասնելով 100 հազարի: Կիլիկիայի հայկական բանակը շատ բաներ վերցրել էր խաչակիրներից: Հեծյալները զգեստավորվում էին խաչակիրների նման՝ գլխին ուներ սաղավարտ, հագին՝ զրահ, իսկ զրահի վրայից՝ բրդյա պատմուճան՝ առջևում խաչի նշանով:  Բանակում կար զինվորական համազգեստ, զինվորական աստիճաններ, ռազմական ուսուցում, վարժեցում: Այն կազմված էր հետևակից և հեծելազորից:  Հայկական բանակի զենքի տեսակներն էին սուրը, նիզակը, նետն ու ասեղը, վահանը:
Կիլիկիայի բանակում հատուկ տեղ էին զբաղեցնում ձիավորները, որոնք ունեին ասպետի կոչում: Ասպետ դառնալու համար պետք էր հրապարակային քննություն հանձնել: Այդ կոչումը ստացել են 14, 18, 20-ամյա տարիքում:
Կիլիկիայի հայկական թագավորությունը ունեցել է նաև ռազմական նավատորմ և իր հենակետերը Այասում և Կոռիկոսում:




ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՄԻԱՑՆԵԼՈՒ ՆՈՐ ՓՈՒԼԸ 

ԱՐԵՎՄՏԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ XIX ԴԱՐԻ 20-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ 

19-րդ դարի առաջին կեսին տեղի ունեցած ռուս-թուրքական և ռուս թուրքական պատերազմները կարևոր նշանակություն ունեցան ինչպես Ռուսական կայսրության համար, որը ընդլայնեց իր սահմանները, այնպես էլ հայ ժողովրդի համար։ 1806-1812 թթ․ ռուս-թուրքական պատերազմը ավարտվեց Մանուկ բեյի միջնորդությամբ ստորագրված Բուխարեստի պայմանագրով։ 1804-1813 թթ․ ռուս-պարսկական պատերազմի ավարտին ստորագրվեց Գյուլիստանի պայմանագիրը։ 1826-1828 թթ․ ռուս–պարսկական պատերազմն ավարտվեց Թուրքմենչայի պայմանագրի, իսկ 1828-1829 թթ․ ռուս-թուրքական պատերազմը՝ Ադրիանապոլսի պայմանագրի ստորագրմամբ։ 

1813 թ․ Գյուլիստանի պայմանագրի ստորագրումից հետ Արևելյան Հայաստանի որոշ մասեր՝ Սյունիքը, Շիրակն ու Արցախը անցան Ռուսաստանի տիրապետության տակ։ Մինչ այդ՝ 1801 թ․ Ռուսաստանին էին միացել Լոռին, Փամբակը, Շամշադինը։ Փաստորեն, 19-րդ դարի սկզբին սկսվեց Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միավորման գործընթացը։ 


Վերոնշյալ պայմանագրերի մեջ առավել մեծ կարևորություն ուներ 1828 թ, փետրվարի 10-ին Թուրքմենչայ գյուղում ստորագրված ռուս-պարսկական պայմանագիրն էր։ Այդ պայմանագրով Երևանի և Նախիջևանի խանությունները անցան Ռուսաստանի տիրապետության տակ։ 


Բացի այդ, այս պայմանագրի 15-րդ հոդվածով  շուրջ 45 հազար պարսկահայեր հնարավորություն ունեցան գաղթել և հաստատվել Արևելյան Հայաստանում։ Թուրքմենչայի պայմանագիրը հայ ժողովրդին անկախություն չտվեց․ Պարսկական տիրապետությունը փոխարինվեց ռուսական տիրապետությամբ։ Սակայն, այստեղ չկայն այն ազգային, կրոնական, սոցիալական և տնտեսական հալածանքները, որոնք կիրառվում էին Պարսկաստանում։ 

Ինչ վերաբերում է 1812 թ․ կնքված Բուխարեստի և 1829 թ․ կնքված Ադրիանապոլսի պայմանագրերին, ապա առավել կարևոր էր Ադրիանապոլսի պայմանագիրը, որով Ռուսական կայսրության տիրապետության տակ անցան Ախալքալակն ու Ախալցխան։ Բացի այդ Ադրիանապոլսի պայմանագրով Արևմտյան Հայաստանից 75 հազար հայեր տեղափոխվեցին Արևելյան Հայաստան։ 



Ճիշտ է, Արևմտյան Հայաստանից 75 հազար հայերի վերաբնակեցման հետևանքով հայերի թիվը այդ տարածքներում նվազեց, հատկապես Կարս և Էրզրում քաղաքները զրկվեցին հայ առևտրականներից և արհեստավորնրից, սակայն արևմտահայության գոյությունը վտանգված էր։ Նրանք հայտնվել էին մահմեդականների վրեժխնդրության վտանգի առջև։ Արևմտահայության վերաբնակեցումից հետո Արևմըյան Հայաստանում մնացած հայերի դրությունը վատթարացավ, նրանց հարկերը բարձրացվեցին, ուժեղացան կրոնական և ազգային ճնշումները։ 

Մյուս կողմից Արևելյան Հայաստանում կրկին հայաշատ դարձան Շիրակը, Գեղարքունիկը, Թալինը, որոնք պատերազմներից ավերվել էին։


-------------------------------------------------


1․Ազատագրական շարժման  ո՞ր կողմնորոշումն եք նախընտրում՝ արևմտաեվրոպակա՞ն, թե՞ ռուսական: Ինչու՞: Պատասխանը հիմնավորե՛ք:


Իմ կարծիքով առավել հիմնավորված էր ազատագրական շարժման ռուսական կողմնորոշումը։ Պետրոս Մեծը ձգտում էր ընդլայնել Ռուսական կայսրության սահմանները և դուրս գալ Սև և Կասպից ծովեր։ Պատերազմը Պարսկաստանի հետ անպայման տեղի էր ունենալու։ Եվ ռուսական կայսրի ծրագրերը համընկնում էին հայ ազատագրական շարժման նպատակներին։ Բացի այդ, Եվրոպան արդեն պայմանագիր էր կնքել Թուրքիայի հետ և այսուհետև նախընտրում էր ավելի շատ պաշտպանել Թուրքիային ընդդեմ Ռուսաստանի։


2.Ներկայացրե՛ք 17-18-րդ դարերի ազատագրական պայքարի՝ ձեր նախընտրած գործչին և նրա ազատագրական ծրագիրը:




17-18-րդ դարի հայ ազատագրական գործիչների շարքում առանձնանում է Իսրայել Օրին։ Նա իր ողջ կյանքը նվիրեց հայ ազատագրական շարժմանը։ Կյանքի մեծ մասը անցկացրեց դեգերումներում և առաջին ազատագրական ծրագրերը մշակեց՝ Պֆալցյան և Մոսկովյան։ Նա շատ իրատեսական մոտեցում ուներ և չէր կառչում այս կամ այն ուղղությանը և շատ արագ կողմնորոշվում էր միջազգային բարդ իրավիճակում։ Դա էր պատճառը, որ կարողացավ հասկանալ 18-րդ դարի սկզբում՝ պետք է առաջ քաշել Ռուսաստանի օգնությամբ Հայաստանի ազատագրության հարցը։ Նրա համար առաջինը Հայաստանի ազատագրության հարցն էր։




3.Փորձե՛ք ներկայացնել Դավիթ Բեկի պատմական կերպարը: Գնահատե՛ք Հալիձորի հերոսական հաղթանակը:


Դավիթ Բեկը 18-րդ դարի հայ ազատագրական շարժման գործիչների շարքում առանձնանում է նրանով, որ առաջին անգամ զենք բարձրացրեց օտար նվաճողների դեմ։ Նա ցույց տվեց, որ Եվրոպա և Ռուսաստան ուղարկված պատվիրակությունները և խնդրագրերը օգուտ չեն բերում։ Եթե ժողովուրդը համախմբվի, ապավինի իր բնության տված հնարավորություններին մեծ հաջողություններ կունենա։ Նա 1722-1728 թթ․ մի քանի տարիներին ընթացքում Սյունիքի դարձրեց անառիկ ամրոց՝ պայքարելով մի քանի ուղղություններով։
Հալիձորի ճակատամարտ հայոց պատմության ամենահերոսական կռիվներից մեկն է։ Դավիթ բեկը իր 300 զինյալներով ջախջախեց թուրքական բանակը։ Թուրքերը տվեցին 13000 զոհ և փախսուստի դիմեցին։




4.Փորձե՛ք վերլուծել «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ» և «Որոգայթ փառաց» աշխատությունները: Վեր հանե՛ք, ըստ ձեզ, ամենակարևոր գաղափարները:


Շահամիր Շահամիրյանև և Մադրասի խմբակի անդամները  մեծ գործ կատարեցին հայ ազատագրական շարժման գաղափարախոսության զարգացման համար։ Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ» գրքույկը շատ կարևոր տեղեկություններ և հերոսական դրվագներ էր պարունակում, որոնցով հայ երիտասարդությանը կոչ էր անում ոտքի կանգնել ընդդեմ օտար տիրապետության։

«Որոգայթ փառաց» աշխատությունը շատ մեծ նշանակություն ուներ, քանի որ այն հայ ազգային ավանդույթների և ժողովրդավարության հիմնական սկզբունքների պահպանմամբ ստեղծված սահմանադրություն էր։ Այն ցույց էր տալիս, թե որքան վտանգավոր է միապետությունը։ Այն առաջարկում էր Հայաստանի ազատագրումից հետո ստեղծել հանրապետություն՝ իր ժողովրդավարական խորհրդարանով՝ Հայոց տուն։

Комментариев нет:

Отправить комментарий