ԷԿՈԼՈԳԻԱ



#10YearsChallenge

Մեր օրերում համաշխարհային մարտահրավերներից մեկը բնապահպանությունն է, ինչի մասին են վկայում #10YearsChallenge լուսանկարները:
Ամազոնի անտառները
2012 թվականի օգոստոսից մինչեւ 2013 թվականի հուլիսն ընկած ժամանակաշրջանում Բրազիլիայում Ամազոնի մերձարեւադարձային անտառատարածքների կրճատման տեմպերն արագացել են գրեթե մեկ երրորդով (29 տոկոսով): 
Արբանյակային նկարահանումներում, որոնք հրապարակվել են իշխանությունների կողմից, երեւում է, որ այդ ժամանակաընթացքում գրեթե 6 հազար քառակուսի կիլոմետր անտառ է հատվել: https://armenpress.am/arm/news/775920
Կորալային Խութեր
Գիտնականները զգուշացնում են, որ տարեցտարի նվազում են կորալային խութերը, ինչը առաջին հերթին մարդու գործունեության արդյունք է: Դա պայմանավորված է գլոբալ տաքցման հետ: Ձկնատեսակների 25 տոկոսի գոյության համար անհրաժեշտ են կորալային խութերը, դրանց վերացումը կբերի ողջ էկոհամակարգի փոփոխությանը:

Մենդենհոլ սառցադաշտը, Ալյասկա
Աշխարհի բնության հրաշալիքներից մեկը հանդիսացող սառցադաշտը ևս վտանգված է:
   
Մեր բոլորի սիրած <Ռիո> մուլտֆիլմի կապույտ արա թութակները վայրի բնության մեջ վերացվել է: Համարվում է, որ 2000 թ. Չի հանդիպում: Պատճառը որսագողության դեպքերն էին:

Շվեյցարիան, որը ի տարբերություն շատ երկրների, մեծ ուշադրություն էհատկացում բնապահպանությանը, սակայն այստեղ ևս կան լուրջ խնդիրներ:
Կարիբյան ծովի բնապահպանական խնդիրներից է ծովի աղտոտումը պլաստե և այլ իրերով:


Մի քանի օր առաջ համացանցում հայտնվեցին նկարներ, թե ինչպես Ֆիլիպիններում գտան մահացած կետի, որի ստամոքսից գտան 40 կգ աղբ: Ինչպես նշում են գիտնականնները, վերջին 10 տարիների ընթացքում գտել են 57 կետ և դելֆին, որոնք մահացել են այս ձևով:


Հայաստանում ևս այս խնդիրները խիստ արդիական են: 


Սա Սևանա լիճն է տասնամյակներ առաջ, երբ ներկայիս թերակղզին կղզի էր և այսպիսի գեղեցիկ տեսք ուներ: 







Այսպիսին է եղել Երևանի Օպերայի և Կարապի լճի շրջակայքը տասնամյակներ առաջ:








Տասնամյակների ընթացքում լուրջ խնդիրներ են առաջացել Խոսրովի անտառում: Դրան ավելացավ նաև մի քանի տարի առաջ տեղի ունեցած հրդեհը:




Տասնամյակների ընթացքում ավելանում են ՀՀ Կարմիր գրքում տարբեր կենդանատեսակներ և բուսատեսակներ, ինչպես նաև պակասում են այստեղ ընդգրկված տեսակների թվաքանակը: 





Հրազդանի կիրճը 1950-ական թթ. երևանցիների սիրելի զբոսանքի վայրն էր:  




Հրազդանի կիրճը ներկայումս: 




Իմ կարծիքը Էկոլոգիա դասընթացի վերաբերյալ


Էկոլոգիա դասընթացի ընդգրկումը կրթական ծրագրերում իմ կարծիքով չափազանց կարևոր է և անհրաժեշտ: Դրա համար կան մի քանի պատճառներ, որոնց մեջ առավել կարևոր է այն, որ ներկայումս համաշխարհային գլոբալ մարտահրավերներից մեկը հենց բնապահպանական խնդիրներն են: Հետևաբար, շատ կարևոր է այս խնդիրների վերաբերյալ սովորողներին վաղ տարիքից տեղեկատվության տրամադրումը, նրանց այս հարցերի շուրջ ինքնուրույն մտածելու հնարավորություն տալը: Ինձ համար շատ կարևոր է այս դասընթացի ուսումնասիրությունը: Պետք է նշել, որ նախկինում այս խնդիրները ինձ համար անծանոթ էին: Ես հաճախ էի հեռուստացույցով տեսնում բնապահպանների կողմից կազմակերպված բողոքի ցույցեր կամ ակցիաներ, սակայն շատ հաճախ դրանք ինձ համար մնում էին անհասկանալի, թե ինչու են այս մի խումբ մարդիկ դուրս եկել փողոց: Այսպիսի, մի դեպք տեղի էր ունեցել մի քանի տարի առաջ, երբ Հայաստան էր այցելել Միացյալ Թագավորության արքայազն Չարլզը և ինձ վրա վատ տպավորություն էր թողել, երբ Մատենադարան այցի ժամանակ նրան սպասում էին բնապահպանները ցուցապաստառներով: Ես կարծում էի, և ինձ թվում է ինձ նման շատերին, որ այդպիսի հյուրին պետք չէր այդպես դիմավորել: Բայց, հիմա երբ ես ուսումնասիրում եմ էկոլոգիան և հայտկապես Հայաստանում առկա բնապահպանական խնդիրները, շատ ավելի լավ եմ պատկերացնում, թե ինչու են այս խնդիրները այդքան կարևոր և թե ինչու պետք է դրանք բարձրաձայնվեն և ներկայացվեն պետությունների բոլոր ղեկավարներին և բարձրաստիճան պաշտոնյաներին: Ես այժմ շատ ուշադիր եմ շրջակա միջավայրին առնչվող հարցերի նկատմամբ: Եվ երբ քննարկվուն են մեր երկրում հանքերի շահագործման, ջրային ռեսուրսների օգտագործման և բնապահպանական այլ հարցերին վերաբերող խնդիրներ, ես դրանց ավելի ուշադրությամբ եմ հետևում մասնավորապես այս ոլորտում իմ ունեցած որոշակի գիտելիքի հիման վրա: Այս ամենը Էկոլոգիա դասընթացի ուսումնասիրության և իմ ուսուցիչ Մարթա Ասատրյանի կողմից համակողմանի գիտելիքներ, հետաքրքիր տեսանյութեր, հոդվածներ տրամադրելու և տարբեր հարցերի շուրջ սեփական կարծիքն ունենալու հնարավորության տալու շնորհիվ: 




Самые. Самые. Самые. Самые богатые. Нефть и рыба



Այն, որ Նորվեգիան Եվրոպայի ամենաբարեկեցիկ երկրներից մեկն է, շատերը գիտեն, բայց ինձ համար հետաքրքիր բացահայտումներ էին պարունակվում Վ.Պոզների այս հետաքրքիր ուղևորության մեջ: Առաջին հերթին ինձ շատ զարմացրեց ու հիացրեց բնապահպանության հետ կապված Նորվեգիայի իշխանությունների և բնակչության վերաբերմունքը: Նախ ձկնարդյունաբերության ոլորտում դարերով մշակված ավանդույթները, որոնք պահպանվել էին և լրացվել այն սկզբունքով, որ բնությունը ոչ մի վնաս չկրի: Այդքան դարեր մարդիկ զբաղվում են նույն գործով, բայց դրանից բնությունը ոչ մի վնաս չի կրել: Այստեղ կարևոր է, որ մարդիկ մտածել են երկար տարիներ առաջ և հասկացել են, որ կյանքը միայն իրենց ապրելու ժամանակով չի սահմանափակվում և հետագա սերունդներին պետք է թողնել կյանքի լավ պայմաններ և շրջակա միջավայր:
Մեկ այլ հետաքրքիր բացահայտում էր նավթի արդյունահանման առանձնահատկությունները: Ես միշտ մտածել եմ, որ նավթի և գազի պաշարներ ունեցող երկրները ճիշտ է հարուստ են, սակայն այնտեղ տնտեսությունը զարգանում է միայն մեկ ուղղությամբ, ինչի արդյունքում մյուս ճյուղերը տնտեսության դանդաղ են կայանում կամ ընդհանրապես չեն կայանում: Միևնույն ժամանակ հայտնի, որ նավթով հարուստ երկրներում կա մշտական եկամուտները այս ոլորտում վերահսկելու խնդիր: Այսինքն, այս եկամուտները մեծամասամբ բաժին են հասնում փոքր խմբի անդամների կամ ընտանիքի անդամների: Իսկ դրանից բնակչության սոցիալական վիճակը չի բարելավվում: Ֆիլմում Նավթի արդյունահանման թանգարանում կար մի ծաղրանկար գեր նորվեգացու, որը նավթի արդյունահանման հետևանքով մատնվել էր անգործության: Սակայն, այդ ծաղրանկարը Նորվեգիային քիչ էր բնորոշում, ավելի շուտ այլ նավթարդյունահանող երկրներին: Նորվեգացիները կարողացան բնության այդ տրված հնարավորությունը օգտագործել և իսկական <նավթային հեքիաթ> դարձրեցին իրենց երկիրը: Հետաքրքիր է, որ բենզինը այդ երկրում շատ թանկ էր Եվրոպայի համեմատությամբ, սակայն դա ուներ իր բացատրությունը: Բենզինի վաճառքի 90 տոկոսը գնում էր հատուկ Նավթային ֆոնդ: Այս ֆոնդի ստեղծումը աննախադեպ երևույթ էր, որի միջոցները ուղղվում են Նորվեգիայի սոցիալական, գիտա-կրթական, մշակույթի և այլ ոլորտների զարգացմանը:

Նորվեգիայի փորձը կարող է ուսանելի լինել նաև մեր երկրի համար: Թեև մենք նավթային պաշարներ չունենք, սակայն ունենք հանքեր, որոնց շահագործումը ևս խնդրահարույց է: Պետք է դրանց շահագործման արդյունքում ստացված եկամուտները ուղղվեն կրթության, գիտության, բնապահպանության և այլ ոլորտներ զարգացմանը




Վերլուծել ՀՀ կառավարության ծրագրի բնապահպանական բաժինը

<Իմ քայլը> նախընտրական դաշինքի ծրագրում բնապահպանական բաժնում մեծ տեղ է հատկացվում շրջակա միջավայրի պահպանությանը: Այդ հարցերը ընդգրկվել են նաև կառավարության 2019 թ. հունվարի ծրագրում: Նախընտրական ծրագրում նշվում է, որ կիրառվելու են շրջակա միջավայրի պահպանության նորարար մոտեցումներ ազդակիր համայնքներում, իրականացվելու են սոցիալ-տնտեսական միջոցառումներ, որի հետևանքով ստեղծվելու են աշխատատեղեր, ինչն էլ կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը: Ես նկատեցի, որ նախընտրական ծրագրում կար այսպիսի մի կետ՝ <պարտքը բնապահպանության դիմաց>: Ճիշտ է, դա ես այնքան էլ լավ չհասկացա, բայց արդեն կառավարության ծրագրում այդպիսի կետ չգտա: Եվ նախընտրական ծրագրում, և կառավարության ծրագրում կային բնապահպանության առանցքը կազմող հարցերի վերաբերյալ կետեր՝ ջրային ռեսուրսներ, Սևանա լճի հիմնահարց, աղբի վերամշակում, հանքարդյունաբերության ոլորտը թափանցիկ և արդար դարձնել, միասնական լիցենզիաներ տրամադրել և այլն:
Պետք է նշել, որ որոշ քայլեր արդեն ձեռնարկվել են: Կառավարության նիստի ընթացքում հանձնարարականներ տրվեցին ամբողջ հանքարդյունաբերության ոլորտի ուսումնասիրության վերաբերյալ, մասնավորապես թե ովքեր են սեփականատերերը: Սա կարող է լուրջ քայլ դառնալ այս ոլորտում թափանցիկության հաստատման ուղղությամբ: Բացի այդ, կառավարության ծրագրում կետ կար մեկանգամյա պոլիէթիլային արտադրանքի կրճատման վերաբերյալ և արդեն իսկ որոշում ընդունվեց հուլիսի 1-ին դրանք այլևս խանութներում չտրամադրելու վերաբերյալ: Ես լսել եմ, թե ինչպես է մեր երկրի վարչապետը նշում, որ եթե մենք կարողանանք աղբի դեմ պայքարել, դա մեր կարևոր հաղթանակներից կլինի: Սակայն շատ դժվար է իրականացնել, քանի որ դրանք կախված են սոցիալական, կրթական բազում խնդիրների հետ: Օրինակ, կառավարության ծրագրում նշվում է կրթական ծրագրերի վերաբերյալ, դրանք շատ կարևոր են: Մեկ այլ տեղում նշվում է էկոտուրիզմի վերաբերյալ: Մի որոշ ժամանակ առաջ այդ ոլորտը զարգացնելու ուղղությամբ քայլերն ակտիվացնելու համար քայլարշավի արահետների ուղղությամբ տեղադրված ցուցանակները վերացվել են հարակից տարածքների բնակիչների կողմից: Փաստորեն, այս երկու կետերը՝ կրթությունը և էկոտուրիզմը փոխկապակցված են: Այսպես փոխկապակցված են բնապահպանությանը առնչվող բոլոր ոլորտները: Դրա համար էլ անհրաժեշտ է մեկ որոշում կայացնելիս, մյուս հարցերն էլ համակողմանի ուսումնասիրել:
Ինչ վերաբերում է նախորդ տարիներին ընդունված կառավարության ծրագրերին, պետք է նշել, որ և 2016 թ. կառավարության ծրագրում, և 2017-2022 թթ. Կառավարության ծրագրերում բնապահպանությանը նվիրված շատ կարևոր կետեր կան: Օրինակ, 2016 թ. ծրագրում նշվում էր Երևանի բուսաբանական այգու հիմքի վրա կենսաբազմազանության պահպանման և բնապահպանական կրթության ազգային կենտրոնի ստեղծում: Կարծում եմ այդպիսի կենտրոն չի հիմնադրվել: Կամ  նշվում էր մի քանի ազգային պարկերի կառավարման համակարգերի բարելավման մասին, սակայն յուրաքանչյորը, ով այցելում է այդ վայրեր տեսնում է, թե ինչ լուրջ խնդիրներ կան: Օրինակ կառավարության 2016 թ. ծրագրում նշվում էր 3 տարվա ընթաքում հաստատել, իսկ 2017 թ. կառավարության ծրագրում մինչև 2021 թ. ընդունել Հրազդանի, Սևանի, Հյուսիսային ջրավազանի տարածքների կառավարման պլանները: Այս օրինակը ցույց է տալիս, որ ճիշտ է յուրաքանչյուր կառավարություն իր ծրագրում արձանագրում է բնապահպանական խնդիրները, նշում դրանց կարևորությունը ստանձնում հանձնառություններ, սակայն, դրանց կատարումը հետաձգում է, իսկ մյուս ծրագրում դրանք  նորից նույնությամբ նշվում են: Այսինքն, բացակայում է մոտեցումը, որ բնապահպանությունը դիտարկվի, որպես լրջագույն խնդիր, քանի որ դա մեր գոյությանը սպառնացող ամենակարևոր հարցերից է:
Կարծում եմ, որ այս ոլորտում կատարվող քայլերին պետք է հետևի հասարակությունը, մասնավորապես երիտասարդությունը: Վերջին շրջանում եվրոպական երկրների մայրաքաղաքներում՝ Լոնդոնում,Փարիզում տեղի են ունենում շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված ցույցեր և հետաքրքիր է, որ դրանք կազմակերպում են և մեծ մասնակցություն են ունենում պատանիները և երիտասարդները: Եվ հատկապես աչքի է ընկնում շվեդ բնապահպան ակտիվիստ 16-ամյա Գրետա Թորնբերգը: Այս ոլորտը գնալով դառնում է համաշխարհային մարտահրավեր, որի լուծման համար անհրաժեշտ է տնտեսական շահը երկրորդել և շուտափույթ լուծումներ գտնել:   




ԵԹԵ ՉԼԻՆԵՐ ՋՈՒՐԸ

      Ամառվա շոգին մեր քաղաքում շատ շոգ է լինում, հեղձուկ, բայց մենք այնքան էլ չենք նեղվում, որովհետև գրեթե ամեն քայլափոխի հանդիպում ենք ցայտաղբյուրների ու շատրվանների: Մենք հագեցնում ենք մեր ծարավը, ցողվում ջրի կենարար կաթիլներով ու չենք էլ հասկանում, որ այն, ինչ մենք ունենք, պարգև է, իրական հրաշք:
     Անապատի բնակիչները, որտեղ ջուրն իր կշռով մեկ ոսկի արժե, հայտնվելով ջրառատ երկրներում, կմտածեն, թե բնությունն ինչքան անարդար է բաշխել ջրի պաշարները:
     Իսկ ջուր պետք է բոլորին: Առանց ջրի կյանք չկա: Մենք կազմված ենք ջրից, մենք ջուր ենք խմում, մենք ջրով ենք մաքրվում ու մկրտվում: Ջրի մեջ արտացոլված մեր պատկերը մեզ հիշեցնում է, որ մենք՝ մարդիկ ենք պատասխանատու մեզ վստահված հարստության պահպանման համար:
      Մեր Սևանը, որ քաղցրահամ ջրի հսկայական պաշար է, տարիներ շարունակ սխալ ու անպատասխանատու շահագործման արդյունքում կանգնել է ճահճացման շեմին: Մեր ջրային պաշարների անխնա օգտագործումը, աղբյուրների, գետերի աղտոտումը բերել են անդառնալի հետևանքների: Ի՞նչ ենք ուզում, վերածել մեր շրջապատը անապատի ու ճահճի, թե՞ պահպանենք մեր ունեցածը ու պատասխանատու լինենք հետագա սերունդների հանդեպ՝ չզրկելով նրանց կյանքը ապահովող կենարար ջրից:
Վերջում ուզում եմ ներկայացնել Անտուան դը Սենտ Էկզյուպերի խոսքերը ջրի մասին: Նա լինելով օդաչու շատ անգամներ է վթարի ենթարկվել և մնացել անապատում և շատ լավ գիտեր, թե ինչ է նշանակում ջուր չունենալ: Նա գրում էր, որ երեխաները անապատի օազիսներով մետաղյա տարրաներով մետաղադրամ չէին խնդրում, այլ ջուր:
<Ջուր, դու ոչ համ ունես, ոչ գույն, ոչ հոտ, անկարելի է քեզ սահմանում տալ, քեզ ճաշակում են առանց քեզ ճանաչելու: Չի կարելի ասել, որ դու կյանքի համար անհրաժեշտ ես, դու կյանք ես: Քո ողորմածությամբ մեր սրտերում սկսում են հոսել բոլոր ցամաքած աղբյուրները>:
Ա.Դը Սենտ-Էկզյուպերի <Մարդկանց մոլորակը> գրքից


-----------------------------------------------------------------------
Հանքարդյունաբերություն.
Տնտեսական շահից բնապահպանական աղետ

Հանքարդյունաբերություն և բնապահպանություն արտահայտությունները մշտապես հանդես են գալիս համատեղ և մշտապես հակասում են իրար: Թվում է, թե հնարավոր չէ զբաղվել հանքարդյունաբերությամբ և չվնասել բնությունը, չվտանգել մարդկանց կենսապայմանները: Ես կարծում եմ, որ աշխարհում չկա այնպիսի պետություն, որի ընդերքում առկա հանածոները չեն արդյունահանվում: Ցանկացած պետության տնտեսության մեջ հանքարդյունաբերությունը կարևոր դեր է խաղում: Բայց տարիների ընթացքում, ինչպես այդ պետությունները, այնպես էլ միջազգային կազմակերպությունները ընդունել են օրենքներ, կոնվենցիաներ, որոնք պետք է հանքարդյունաբերությունը ավելի անվտանգ դարձնեն: Հայաստանի Հանրապետությունը ևս ունի մի շարք օրենքներ, միացել է միջազգային կոնվենցիաների և պարտավորվել է այս ոլորտում իրագործել անվտանգ շահագործում:
Սակայն, վերջին տարիներին մի շարք հանքերի շահագործման հետ կապված առաջ են եկել լուրջ խնդիրներ: Բնապահպանները պարբերաբար բարձրացնում են այս կամ այն վայրում հանքերի շահագործման, պոչամբարների վտանգավորության, օդի աղտոտվածության և այլ խնդիրների վերաբերյալ:
Այս խնդիրները ավելի սուր են դրսևորվել Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված: «Ամուլսար.պետության բնանտարբերությունը» ֆիլմում բարձրացվում են մի շարք հարցեր, որոնք լուրջ մտահոգություն են առաջ բերում: Այն, որ Արփա և Որոտան գետերը որոնք հոսում են Ամուլսարի մոտով և դրանց ջրերը, որոնցով ոռոգվում են մեծ տարածքներ, աղտոտվում են: Այն, որ Ջերմուկը, որը մեր ամենակարևոր հարստություններից մեկն է, իր հանքային բուժիչ աղբյուրներով, ընդամենը 10 կմ է հեռու Ամուլսարից, որը կարող է վտանգել Ջերմուկի անվտանգությունը:
Ֆիլմում փաստաբանների, փորձագետների և բնապահպանների կողմից բարձրացված հարցերից է նաև այն, որ Ամուլսարի շահագործումը հանձնված է Լիդիան ընկերությանը, որը այդ ոլորտում լուրջ փորձառություն չունի, իսկ նրա նախորդ փորձերը ձախողվել են, ինչպես օրինակ հարևան Վրաստանում: Ֆիլմը դիտելուց հետո անհասկանալի է մնում, թե ինչու է ՀՀ կառավարությունը հետևողականորեն փոփոխություններ կատարել մի շարք օրենքներում: Իհարկե, կարելի է դա բացատրել, որպես տնտեսությունը աշխուժացնելու ուղղությամբ քայլ, բայց մյուս կողմից այն լուրջ վտանգներ էր պարունակում իր մեջ:  Նախ փոփոխություններ են կատարվում Սևանա լճին վերաբերող օրենքում, այնուհետև Կարմիր գրքում գրանցված բույսերի վերաբերյալ որոշման մեջ: Իսկ կարգը պահանջում է, եթե խնդիրներ են հանդես գալիս, հանքի շահագործումը պետք է ոչ թե թույլատել վերապահումներով, այլ արգելել մինչև վերջնական խնդիրների բացահայտումը:
Այն, որ այդ հանքավայրի տարածքում ապրող բնակիչներն ունեն սոցիալական խնդիրներ ևս օգտագործվում է հանքարդյունաբերող ընկերության կողմից: Իրականացվող սոցիալական ծրագրերը կարծես նպատակ ունեն չեզոքացնել բնակիչների դժգոհությունները: Ֆիլմը դիտելուց հետո, երբ կարդում էի մեկնաբանությունները, հանդիպեցի այսպիսի մեկնաբանության «Թուրքի երազանքը հայն իր ձեռքով է իրականացնում» և այս մտահոգությունը բոլորն ունեն:
Ի պատասխան, <Ամուլսար. Ճշմարտությունն ընդդեմ պատվիրված կեղծիքի> ֆիլմում հերքվում են այս բոլոր հարցերը: Մեկ այլ ֆիլմ պատրաստել էր Համահայկական բնապահպանական ճակատը, որը կոչվում է «Հայաստանի կոտրվող ողնաշարը», որը լուրջ խնդիրներ է ներկայացնում Հայաստանում գործող պոչամբարների վերաբերյալ: ՀՀ-ում պոչամբարների թիվը հասնում է 19-ի, սակայան կան նաև չգրանցված պոչամբարներ, որտեղ հավաքվել է չափից ավելի մեծ ծավալի պոչանք: Այս ֆիլմում հանդիպեցի նաև հայտնի գրող Լեռ Կամսարի խոսքերը, որոնք շատ լավ են ներկայացնում ներկայումս Հայաստանում հանքարդյունաբերության շուրջ ստեղծված դրությունը: Կամսարը գրում էր, որ այն պետությունները, որոնց անկախությունը հիմնված է հանքերի վրա, հաշված օրեր ունեն: Շատ մտահոգիչ է նաև այն, որ այն բոլոր միջոցները ստացվում են հանքարդյունաբերությունից չեն ուղղվում Հայաստանում ժողովրդի դրության բարելավմանը: Խնդիրն այն է, որ ինչպես նշում էր Գ.Նժդեհը, Հայաստանը չի կարող գոյություն ունենալ առանց իր ողնաշարը հանդիսացող Սյունիքի: Իսկ եթե Սյունիքի հանքերը այսպես անխնա շահագործվեն և առանց բնապահպանական կանոնները հաշվի առնելու գործեն պոչամբարները կվտանգվի մեր պետականությունը: Ինչպես նշում է Հայաստանի կանաչների միության նախագահը Գեղանուշ գյուղի օրինակը, որտեղ բուսատեսակները, կենդանատեսակերը չեն վերարտադրվում և լուրջ խնդիր է առաջանում:
Ի պատասխան այս բոլոր մտահոգությունների Լիդիան Արմենիա ընկերության փաստարկները ներկայացված են «Ամուլսար. Նոր ձեռագիր» ֆիլմում: Հետաքրքրիր է, որ ֆիլմում ամենամեծ մտահոգություններից մեկը՝ ցիանիդային տարալվացման հարթակը ներկայացվում է որպես լիակատար անվտանգ ու փակ համակարգ, որը ոչ միվտանգ չի ներկայացնում: Առաջին անգամ կազմակերպությունը ներկայացնում է նոր մոտեցում, երբ չի լինելու պոչամբար, այլ տարալվացման հարթակ բացարձակ անվտանգ: Ինձ համար և երևի շատերի, ովքեր առաջին անգամ են լսում այս բոլոր խնդիրների մասին, շատ դժվար է հասկանալ, թե արդյոք այս բոլորը իրականությանը համապատասախանում են, թե ոչ: Մի կողմից ներկայացվում է որպես ՀՀ տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող հանքավայր, որը նոր տեխնոլոգիաներ է բերում և նպաստում այս ոլորտի զարգացմանը, սակայն մյուս կողմից բնապահպանների և այդ տարածքներում ապրող մարդկանց մտահոգություններն են, ովքեր կանխատեսում են շատ լուրջ բնապահպանական աղետ: Իմ կարծիքով մենք պետք է հիշենք Սևանա լճի հետ տեղի ունեցածը, երբ անտեսելով էկոլոգիական խնդիրները կառուցվեց Հիդրոէլեկտրոկայան և լճի մակարդակը կտրուկ նվազեց: Որպեսզի հետագայում սերունդները չառնչվեն այդպիսի խնդիրների հետ, պետք է շատ լուրջ ուսումնասիրություններ կատարվեն: Այո, շատ կարևոր է տնտեսության զարգացումը, սակայն շատ ավելի կարևոր է ժողովրդի առողջությունը և մեր պետության առաջընթացը: եվ կարևոր է, որ ՀՀ նոր իշխանությունները նախաձեռնել են միջազգային փորձագետների մասնակցությամբ ուսումնասիրություն, որը ցույց կտա, թե ինչ է իրականում տեղի ունենում Ամուլսարի շուրջ:
Վերջերս բացահայտված նոր կոռուպցիոն գործը, երբ խոսվում է հանքարդյունաբերության ոլորտում խոշոր չափերի կաշառքների ստացման և հանքարդյունաբերությամբ զբաղվելու մասին, կարող է նոր էջ բացել այս ոլորտում կատարվող իրադարձությունների  վերաբերյալ: 


----------------------------------------------------------------------------------

Հանքարդյունաբերությունը Հայաստանի և շատ երկրների տնտեսության կարևոր ճուղերից է: Հանքարդյունաբերությունը կարևոր է քանի որ դրա hիման վրա զարգանում են տնտեսության մյուս ճյուղերը:

 Առանց դրա չեն կարող զարգանալ տնտեսության մյուս ոլորտները: Սակայն հանքերի շահագործման գործը շատ լուրջ աշխատանքներ է պահանջում, որի ընթացքում անհրաժեշտ է պահպանել անվտանգության բոլոր պայմանները։ Նախ պետք է հանքերում աշխատողների իրավունքները և անվտանգությունը ապահովել, այնուհետև հանքերի շահագործման հետ կապված բնապահպանական խնդիրները՝ շրջակա միջավայրի աղտոտումը։ Շրջակա միջավայրի աղտոտումը վերաբերում է և օդի աղտոտվածությանը, և շրջակա գետերի ջրերի աղտոտմանը։ Հանքերի շահագործումը առանց անվտանգության բոլոր կողմերը ապահովելու կարող է առաջացնել նաև առողջապահական խնդիրներ։ Այդ տարածքում ապրող բնակչությունը կարող է ունենալ շնչառական, թոքերի և այլ հիվանդություններ։ Սա շատ բարդ խնդիր է, քանի որ հանքարդյունաբերությունը պետության համար ֆինանսական եկամուտներ ձեռք բերելու աղբյուր է, առանց այդ միջոցների պետական բյուջեն լուրջ վնասներ կունենա։

 Սակայն, մյուս կողմից հանքարդյունաբերությունը, եթե այն չի իրականացվում բոլոր սկզբունքների կիրառմամբ կարող է լուրջ բնապահպանական աղետ դառնալ։ Հայտնի է, որ խորհրդային տարիներին իշխանություննրեը անտեսում էին բնապահպանական խնդիրները, որոնք դարձան լուրջ մարտահրավերներ 1980-ական թթ վերջին։ Այս բոլոր խնդիրները կարող են չլինել, եթե հանքարդյունաբերության ոլորտում բոլոր սկզբունքները կիրառվեն և մեծ եկամուտներ ստանալու և շատ ծախսեր չկատարելու փոխարեն առաջին պլանում լինել բնակչության առողջության և բնության պահպանումը։



----------------------------------------------------------------------------------

« Ամուլսար. պետության բնանտարբերությունը»

«Lidian» ընկերության  չնայած առկա բազմաթիվ բնապահպանական և ֆինանսական խնդիրների ՀՀ կառավարության կողմից ստացել է Ամուլսարի հանքերը շահագործելու իրավունք։   Այդ ընկերությունը հանքարդյունաբերության իրավունք էր ձեռք բերել նաև Թուրքիայում, Կոսովոյում և Վրսատանում, սակայն այն վերջնական հաստատում չէր ստացել։ Օրինակ Վրաստանում Զոթի շրջանում վերջինիս գործունեությունը լուրջ դժգոհություն էր առաջացրել։
Ամուլսարի հանքի շահագործման թույլտվության ժամանակ ըստ տարբեր ոլորտները ներկայացնող փորձագետների փոփոխություններ էին կատարվել  մի շարք օրենքներում, ինչպես օրինակ  Սևանա լճի մասին, Կարմիր գրքում գրանցված բույսերի պահպանության վերաբերող, ինչպես նաև ՀՀ ընդերքի շահագործմանը վերաբերող որոշումներում և օրենքներում։  


Պետք է նշել, որ «Lidian» ընկերությունն իր գործունեության ընթացքում կարողացել է որոշակի վստահություն ձեռք բերել Ամուլսարին հարակից գյուղերի բնակիչների շրջանում՝ իր սոցիալական ծրագրերի շնորհիվ։ Ֆիլմում Գորայքի բնակչուհին ասում է, որ Լիդիանը իրենց գյուղի փրկիչն է։ Հայաստանի շատ գյուղերի բնակիչներ ծանր սոցիալական դժվարություններ են ապրում և նոր կազմակերպությունը, որը որոշ ծրագրեր է իրականացնում  դրական է ընդունվում նրանց կողմից։  
Իհարկե, հանքի շահագործումը չափազանց վտանգավոր է այդ տարածքում ապրող բնակչության առողջության համար, ինչպես նաև բնությանը հասցված վնասների տեսանկյունից։ Փորձագետները նշում են, թե ինչ վնաս կարող է հանքի շահագործումը հասցնել Ջերմուկի առողջարանին և հանքային աղբյուրներին, ինչպես նաև Սևանի ավազանին, Ողջի և Արփա գետերի ավազաններին։ Այս ամենը խիստ դաժան պատկեր է ստեղծում, թե ինչ է սպասում մեր բնությանը առաջիկա տարիներին։ Այս տարածքը սեյսմիկ շատ բարդ տարածաշրջան է և հնարավոր է հանքի շահագործման արդյունքում հաճախակի դառնան երկրաշարժերը։ Մեկ այլ խնդիր է նաև թթվային դրենաժի խնդիրը, ինչը նշանակում է, որ թթվային ջրերը կարող են աղտոտել այս տարածքի գետերը։
Սակայն, մյուս կողմից էլ մարդիկ ՀՀ տարբեր համայքներում չունեն ապրուստի միջոցներ և այդ հանքավայրերի առաջարկած աշխատանքը նրանց համար դառնում է փրկություն։ Այդ առումով, շատ հակասական իրավիճակ է ստեղծվում հատկապես պետության համար, որը պետք է լուրջ հետազոտություններ անցկացնի և հավասարակշռի հանքերի շահագործման վտանգները և բնակչության սոցիալական խնդիրները։

«Հայաստանի կոտրվող ողնաշարը»

ՀՀ տնտեսության մեջ կարևոր ճյուղ է հանդիսանում հանքարդյունաբերությունը, որը հիմնականում կենտրոնացված է Հայաստանի ողնաշարը հանդիսացող Սյունիքում։ Այս հանքերի շահագործման արդյունքում մեծ վնաս է հասցվում բնությանը, իսկ ֆիլմում ներկայացված տեսարանները մռայլ տպավորություն են ստեղծում և տալիս լուրջ մտահոգությունների առիթ։ Մանավանդ այն հանգամանքը, որ պոչամբարները, որոնք պետք է փակվեն, ցանկապատվեն և գրություններով զգուշացումներ փակցվեն։ Սակայն, այդ պաչամբարները փակվելուց հետո ծառայում են որպես գյուղատնտեսական տարածքներ, ինչը չափազանց վտանգավոր է։
Պոչամբարները հանքերի շահագործման ընթացքում թունավոր նյութերի ամբարներն են, որոնք լուրջ բնապահպանակա խնդիրներ են ստեղծում տարիների ընթացքում։ Հայաստանում տարբեր տվյալներով կան 22 -23 պոչամբարներ։ Հայաստանի, ինչպես նաև աշխարհի ամենամեծ պոչամբարներից է Արծվանիկի պաչամբարը, որը պարունակում է 3 մլն խորանարդ մետր թունավոր զանգված։ ՀՀ պոչամբարներից են Ողջի, Փխրուտ, Դարաձոր, Գեղանուշ, Ագարակ, Դաստակերտ, Ախթալա և այլն։
Հանքարդյունաբերության հետևանքով հանդես են գալիս լուրջ առողջապահական խնդիրներ։ Այն վայրերում, որտեղ գործում են հանքեր և կան պոչամբարներ, աճում են բնակչության շրջանում մի քանի հիվանդություններ՝ քաղցկեղ, հիմնականում թոքերի, սիրտ անոթային հիվանդություններ, արյան ճնշում և այլն։
Ողջ աշխարհում այսօր հանքարդյունաբերությունը և բնապահպանական խնդիրները լուրջ քննարկումների առիթ են դարձել։ Մի կողմից տնտեսության համար չափազանց կարևոր ճյուղ հանդիսացող հանքարդյունաբերությունը հսկայական եկամուտներ է ապահովում, մյուս կողմից վնասում է բնությանը, աղտոտում շրջակա միջավայրը, բնակության համար ստեղծում անհարմար պայմաններ։ Մեզ մոտ այն կարող է վնասել նաև տնտեսության կարևոր ճյուղ հռչակված զբոսաշրջության զարգացմանը։ 


------------------------------------------------------------


Ֆերնանդ Հեկկելը 1866 թ առաջարկեց <Էկոլոգիա> տերմինը, որը հունարեն οκος- տուն և λόγος - գիտություն բառերից էր կազմված և նշանակում էր գիտություն շրջակա միջավայրի մասին։ ՖՀեկկելի և նրան հաջորդած ժամանակներում բնությանը չէին սպառնում այն վտանգները, ինչ այսօր։ Մարդկության թվի ավելացումը, գիտության զարգացումը նպաստեց, որ մարդիկ սկսեցին անխնա ոչնչացնել բնությունը սկսեցին հատել անտառները, օգտագործել էներգետիկ նպատակով գետերի ու լճերի ջրերը, վերացնել տարբեր գրքերում գրանցված ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիների և թռչունների տեսակները, շահագործել հանքեր, որոնք վնասում են բնությունը։ Այդ պատճառով կարևոր դարձավ բնության և շրջակա աշխարհի պահպանությունը և էկոլոգիա տերմինը իր առաջին իմաստը փոխեց։ Ներկայումս էկոլոգիա ասելով ավելի շատ հասկանում ենք բնության պահպանում և մարդու կողմից բնության ոչնչացման կանխումը։ Ստեղծվել են բազմաթիվ կազմակերպություններ, որոնք զբաղվում են բնապահպանական հարցերով։





ԿՂԶԻՆ





·         Մուլտֆիլմում ներկայացվում էին ժամանակակից աշխարհում առկա լուրջ բնապահպանական խնդիրները՝ օդի ջերմաստիճանի  փոփոխությունները, բնական հարստությունների անխնա օգտագործումը, օդի աղտոտվածությունը և այլն։
·         Մուլտֆիլմը ստեղծվել է 45 տարի առաջ և այն խնդիրները, որոնք ներկայացված են այս ֆիլմում, ներկայումս առավել սուր են դրսևորվում։ Հիմա աշխարհի շատ երկրներ պատերազմում են միմյանց դեմ հարուստ նավթային պաշարներ ունեցող տարածքներ նվաճելու համար։ Նրանց համար ոչ մի նշանակություն չունի, որ այդ տարաքներում ապրող բնակիչները  հայտնվում են վատ իրավիճակում, ստիպված են լքել իրենց բնակության վայրերը։ Այս հանքերի շահագործումը, առանց անհրաժեշտ պայմանների ապահովման բազմաթիվ խնդիրներ է ստեղծում՝ տարբեր հիվանդություններ, օդի աղտոտվածություն, ջերմաստիճանի փոփոխություն։


·         Այս հարցերը շատ արդիական են, այդ թվում նաև Հայաստանում, որտեղ կան շատ հանքավայրեր։ Այս խնդիրները կարող են լուծել բոլոր հասկացող և գիտակից մարդիկ՝ միավորելով իրենց ուժերը և համախմբված ձևով պայքարելով իրենց մաքուր և ապահով միջավայրում ապրելու իրավունքի համար։ 

Комментариев нет:

Отправить комментарий