«Սովորողի հայացքը՝ երեխայի իրավունքներին» նախագիծ
Երեխայի իրավունքները մարդու հիմնարար իրավունքների համատեքստում չափազանց կարևոր տեղ է զբաղեցնում: Առհասարակ մարդու իրավունքները վերջին մի քանի տասնամյակներում լուրջ տեղ են զբաղեցնում: Մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված բազմաթիվ կոնվենցիաներ են ընդունվել ՄԱԿ-ի,
միջազգային այլ
կառույցների կողմից, պետությունները ընդունել են օրենքներ և կարգավորումներ այս ոլորտում: Յուրաքանչյուր տարի նոյեմբերի 20-ին նշվում
է
Երեխաների իրավունքների օրը: Թվում է, թե փաստաթղթերի պակաս
չկա, սակայն այս ոլորտում պետք են գործնական քայլեր իրականացնել: Այս համատեքստում շատ
կարևոր
է
երեխաների իրավունքների պաշտպանությունը,
քանի
որ
երեխաները համարվում են
խոցելի
խումբ
և
մշտապես
խնամքի
և
հոգատարության կարիք
են
զգում: Նրանց իրավունքների պաշտպանության համար պետք են ինչպես օրենքներ, այնպես էլ կառույցներ, որոնք այդ օրենքները կյանքի կկոչեն: Այս կապակցությամբ ես
ուսումնասիրեցի Հայաստանի մարդու
իրավուքների պաշտպանի պաշտոնական կայքի
համապատասխան բաժինը՝ http://www.ombuds.am/categories/children.html:
Այստեղ նշվում է, թե ինչ
օրենքներ է
Հայաստանի Հանրապետությունը ընդունել և
ինչ
փաստաթղթեր է
վավերացրել երեխաների պաշտպանության ոլորտում:
Երբ
խոսում
են
երեխաների իրավունքների պաշտպանության մասին
հիմնականում ի
նկատի
են
ունենում հաշմանդամություն ունեցող, վարքի խանգարումներ ունեցող և այլ խնդիրներ ունեցող երեխաների մասին: Իհարկե, դա շատ
կարևոր
է: Սակայն, երեխաների պաշտպանության խնդիրներ կան նաև ընտանիքներում, դպրոցներում, հասարակական տարբեր ոլորտներում: Իմ կարծիքով առաջնային հարցերից մեկը
ազատ, ինքնուրույն մտածող, բարդ իրավաճակներում ճիշտ
որոշումներ ընդունող քաղաքացու դաստիարակումն է: Այստեղ պետք է երեխաների համար նյութական և հոգևոր այնպիսի միջավայրի ստեղծել, որտեղ երեխաները առողջ և ուժեղ անհատներ դառնալու բոլոր հնարավորությունները կունենան: Իհարկե, սա առաջնային հարցերից մեկն
է: Սակայն ներկայումս աշխարհում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում կան առավել բարդ հարցեր՝ տասնյակ երեխաների ֆիզիկական գոյությունը վտանգված է: Դրա պատճառը աշխարհում նոր մարտահրավերներից մեկն է միգրացիան, որի զոհերից
են
երեխաները:
Շատ
տեղեկություններ կան
միգրանտների շրջանում զոհերի
մեջ
մեծ
թիվ
են
կազմում
երեխաները:
Կարծում
եմ, որ պետք է միջազգային կառույցները և պետությունները ոչ միայն մշակեն բանաձևեր և կոնվենցիաներ ու օրենքներ, այլև հստակ
աշխատող
ներպետաական և
միջազգային մեխանիզմներ և
կառույցներ,
որոնք
այդ
փաստաթղթերը կյանքի
կկոչեն:
Комментариев нет:
Отправить комментарий